հայիթցի քաղաքական գործիչ, գյուղատնտես From Wikipedia, the free encyclopedia
Ռենե Գարսիա Պրևալ (հայիթ․ կրեոլ․՝ René Garcia Préval, հունվարի 17, 1943, Պորտ-օ-Պրենս, Հայիթի - մարտի 3, 2017, Պորտ-օ-Պրենս, Հայիթի)[5], հայիթցի քաղաքական գործիչ և գյուղատնտես, որը 2 անգամ ընտրվել է Հայիթիի նախագահ (փետրվարի 7, 1996 - փետրվարի 7, 2001, մայիսի 14, 2006 - մայիսի 14, 2011)։ Եղել է նաև վարչապետ 1991 թվականի փետրվարից հոկտեմբեր։ Պրևալը Հայիթիի պատմության մեջ առաջին նախագահն է, որն իր նախորդից իշխանությունը ստացավ խաղաղ ճանապարհով և առաջին նախկին վարչապետը, որը դարձավ նախագահ։ Նրա նախագահության տարիներն առանձնացել են ներքին խռովություններով և տնտեսական կայունացման փորձերով․ վերջին նախագահության ժամանակ տեղի է ունեցել Հայիթիի կործանիչ երկրաշարժը (2010)[5][6]։
Ռենե Պրևալ | |
Կուսակցություն՝ | Lespwa? |
---|---|
Կրթություն՝ | Gembloux Agro-Bio Tech? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 17, 1943[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարմելեյդ, Artibonite, Հայիթի |
Վախճանի օր | մարտի 3, 2017[4][1][2][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Պորտ-օ-Պրենս, Հայիթի |
Թաղված | Մարմելեյդ |
Քաղաքացիություն | Հայիթի |
Ամուսին | Էլիզաբեթ Դելատուր Պրևալ |
Պարգևներ | |
Պրևալը ծնվել է 1943 թվականի հունվարի 17-ին Պորտ-օ-Պրենսում և մեծացել հոր հայրենի Մարմելեյդում, որը գյուղաքաղաք է Արտիբոնիտ դեպարտամենտում[7]։ Բելգիայի Ժամբլուի քոլեջում և Լյովենի կաթոլիկ համալսարանում սովորել է գյուղատնտեսություն, այնուհետև ուսումնը շարունակել է Պիզայի համալսարանում՝ ուսումնասիրելով երկրաբանություն[8]։ Ընտանիքի հետ հեռացել է Հայիթիից 1963 թվականին[9][10]։
Պրևալի հայրը նույնպես գյուղատնտես էր[7], գեներալ Պոլ Էժեն Մագլուարի կառավարության ժամանակ եղել է գյուղատնտեսության նախարար[10]։ Հեռանալով Հայիթիից՝ Պրևալի հայրն աշխատանք գտավ Աֆրիկայի ՄԱԿ-ի գրասենյակներում[9]։
Հինգ տարի անցկացնելով Բրուքլինում (երբեմն նաև մատուցող աշխատելով)՝ Պրևալը վերադառնում է Հայիթի և աշխատանքի անցնում Օգտակար հանածոների ազգային ինստիտուտում[11]։ 1988 թվականին Պորտ-օ-Պրենսում մի քանի գործընկերների հետ հացի փուռ է բացում։ Իր ընկերությունը գործարկելուն զուգահեռ ակտիվորեն զբաղվում է նաև քաղաքականությամբ և բարեգործությամբ՝ հաց է մատակարարում Ժան Բերտրան Արիստիդի որբանոցին, որի հետ սերտ հարաբերություններ ուներ[7][12]։
1990 թվականին Արիստիդի նախագահ դառնալուց հետո Պրևալը դարձավ վարչապետ (1991 թվականի փետրվար-հոկտեմբերի 11), այնուհետև 1991 թվականի ռազմական հեղաշրջումից հետո աքսորվեց[7][13]։
2009 թվականի դեկտեմբերի 6-ին Պրևալն ամուսնացավ Էլիզաբեթ Դելատուր Պրևալի հետ, որն իր տնտեսական գծով խորհրդատուներից մեկն էր և Լեսլի Դելատուրի՝ Հայիթիի կենտրոնական բանկի նախկին կառավարչի այրին։ Պրևալի առաջին և երկրորդ ամուսնությունները՝ համապատասխանաբար Ժերդա Բենուայի և Սոլանժ Լաֆոնտանի հետ, ավարտվեցին ամուսնալուծությամբ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.