From Wikipedia, the free encyclopedia
Ռեքսիզմ, Ռեքս շարժում կամ Ռեքսիստական կուսակցություն (ֆր.՝ Rexisme, ֆր.՝ Parti Rexiste), ֆաշիստական շարժում Բելգիայում, որը գլխավորում էր Լեոն Դեգրելը։ Կուսակցության հիմանական անդամները աջ կաթոլիկական կազմակերպության կազմակերպությունների անդամները, ինքը՝ Դեգրելը անդամակցում էր Բելգիական երիտասարդության կաթոլիկական ասոցիացիային, որից դուրս է եկել 1934 թվականին, որ նոր կուսակցություն ստեղծի[2]։ Նոր կազմակերպությունը ստացավ Ռեքսիստական կուսակցություն անվանումը (Parti Rexiste, ռեքսիստներ), իսկ պրոպագանդվող գաղափարախոսությունը՝ ռեքսիզմ։ Կուսակցության անունը առաջացելէ լատին․՝ Christus Rex — Քրիստոս թագավոր, տերմինից, որը պահպանողական термина из консервативной կաթոլիկ դոկտրինից է, նաև կաթոլիկ պարբերականի անվանումից է[3]։
Ռեքսիզմ | |
---|---|
Տեսակ | կուսակցություն և կազմակերպություն |
Երկիր | Բելգիա |
Առաջնորդ | Լեոն Դեգրել |
Հիմնադիր | Լեոն Դեգրել |
Հիմնադրված | նոյեմբեր 1935 |
Լուծարված | 1945 և 1944[1] |
Գաղափարախոսություն | ռեքսիզմ |
Քաղաքական հայացք | ծայրահեղ աջեր |
Շտաբ | Բրյուսել, Բելգիա |
Rexist Party Վիքիպահեստում |
Ռեքսիզմի գաղափարախոսությունը, որը հիմնված էր նաև քաղաքական գործիչ Ժան Դենիսի գաղափարների վրա, կոչ էր անում կաթոլիկ եկեղեցու կառավարման միջոցով կատարել բելգիական հասարակության «բարոյական նորացում»՝ ստեղծելով կորպորատիվ հասարակություն և վերացնել լիբերալ ժողովրդավարությունը[4]։ Ժան Դենիսը դարձավ շարժման էնտուզիաստ, իսկ ավելի ուշ գրում էր կուսակցական Le Pays Réel թերթի համար։ «Ռեքսիզմի» ծրագիրը մեծապես փոխառված է նաև Շառլ Մորասի գաղափարներից։ Նա մերժում էր լիբերալիզմը, որը նա համարեց դեկադենտային, և կտրականապես դեմ էր ինչպես մարքսիզմին, այնպես էլ կապիտալիզմին ՝ փոխարենը ձգտելով կորպորատիվ տնտեսական մոդելի, որը իդեալականացնում էր գյուղական կյանքը և ընտանեկան ավանդական արժեքները[5]։
Սկզբնական շրջանը՝ մինչև 1937 թվականը, ռեքսիզմը հստակ դասակարգվել որպես ֆաշիստական շարժում, ճիշտ չի լինի։ Ամենայն հավանականությամբ, դա պոպուլիստական[5], ավտորիտար և պահպանողական կաթոլիկ ազգայնական շարժում էր[6], որը սկզբում փորձում էր իշխանություն ձեռք բերել ժողովրդավարական ճանապարհով և ամբողջովին չվերացնել ժողովրդավարական ինստիտուտները։ Բայց կուսակցությունը գնալով ավելի հաճախ էր օգտագործում ֆաշիստական ոճի հռետորաբանությունը, և այն բանից հետո, երբ 1937 թվականի ապրիլին ընտրություններում Դեգրելը պարտվեց, նա բացահայտ ընդունեց հակախորհրդարանականությունը և սկսեց համակրել գերմանական նացիզմը։ Պատմաբան Ռոջեր Գրիֆինը Ռեքսիստական կուսակցությունը Բելգիայի գերմանական օկուպացիայի ժամանակ դիտում է որպես «ամբողջովին ֆաշիստական», իսկ նախկինում ՝ «պրոտո - ֆաշիստական» (անգլ.՝ Proto-fascism)[7]։
Ռեքսիստական շարժումը գրեթե բացառիկ աջակցություն ստացավ Վալոնիայում։ 1936 թվականի հոկտեմբերի 6 -ին Դեգրելը գաղտնի համաձայնագիր կնքեց ֆլամանդացի իր գործընկեր՝ Ֆլամանդական ազգային միության առաջնորդ Սթաֆ դե Կլերկի (անգլ.՝ Staf De Clercq) հետ։ Երկու շարժումներն էլ ձգտում էին կորպորատիվ համակարգին, բայց ի տարբերություն ռեքսիստների, դե Կլերկի շարժումը ձգտում էր Ֆլանդրիան Բելգիայից առանձնացնել և այն միավորել Նիդեռլանդների հետ։ Ֆլամանդական կողմը չեղյալ հայտարարեց համաձայնագիրը միայն մեկ տարի անց[8]։ Նա նաև բախվեց գաղափարական նմանությամբ (բայց հստակ հակա գերմանական)՝ «Ազգային լեգեոնից» (Légion Nationale) Պոլ Հորննարտի (անգլ.՝ Paul Hoornaert) մրցակցության հետ։
Ռեքսիստական կուսակցությունը հիմնադրվել է 1935 թվականին այն բանից հետո, երբ նրա առաջնորդ Լեոն Դեգրելը հեռացավ Կաթոլիկ կուսակցությունից (անգլ.՝ Catholic Party (Belgium), Բելգիա), որը նա համարեց չափազանց չափավոր։ Նա թիրախավորել էր ավելի արմատական խմբավորումներ, ինչպիսիք էին ավանդական կաթոլիկները, վետերանները, մանր առևտրականները և գործազուրկները։ Դեպրեսիայի դարաշրջանում նա սկզբում զգալի ժողովրդականություն ձեռք բերեց՝ հիմնականում նրա խարիզմայի պատճառով։ Նրա ամենամեծ հաջողությունը 1936 թվականին էր, երբ ընտրություններում հավաքեց ձայների 11,5% -ը[9]։ Ռեքսիստական կուսակցությունը կարողացավ վերցնել Պատգամավորների պալատի 202 տեղերից 21-ը և Սենատի 101-ից 8-ը տեղերը, այսպիսով խորհրդարանում դառնալով իշխող չորրորդ ուժը։ Այնուամենայնիվ, կուսակցության աջակցությունը խիստ տեղայնացված էր. Ռեքսիստներին հաջողվեց հավաքել քվեների ավելի քան 30% -ը Լյուքսեմբուրգի ֆրանսախոս նահանգում՝ համեմատած, նույնպես ֆրանսախոս՝ Հայնաուտի 9% -ի հետ[4]։ Դեգրելը հիանում էր Ադոլֆ Հիտլերի վերելքով և աստիճանաբար ընդօրինակում էր NSDAP-ին, իսկ բելգիական հոգևորականներն ավելի ու ավելի մերժեցին այդ շարժման կապը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ։
1937 թվականի ապրիլյան ընտրություններին ընդառաջ, Դեգրելը Բրյուսելում հանդես եկավ ընդդեմ Վարչապետ Փոլ վան Զելանդի, որը Կաթոլիկ կուսակցությունից էր, որին, ռեքսիստների հաղթանակից խուսափելու համար, աջակցել էին բոլոր մյուս կուսակցությունները, ներառյալ նույնիսկ կոմունիստները[10]։ Արքեպիսկոպոս Մեխելենը և Բելգիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Իոսիֆ վան Ռույը նախատեցին ռեքսիստներին ընտրողներին և ռեքսիզմն անվանեցին «վտանգավոր երկրի համար և Եկեղեցու նկատմամբ»։ Դեգրելը վճռականորեն պարտվեց. Նա կորցրեց 20-ից 80%[11]։
Այդ ժամանակվանից ի վեր, ռեքսիստական շարժումն էլ ավելի համաձայնեց նացիստական Գերմանիայի շահերի հետ և իր պլատֆորմի մեջ ներառեց նացիստական կարգախոսներ։ Միևնույն ժամանակ, նրա ժողովրդականությունը կտրուկ ընկավ. 1939 թվականի ընտրություններում ձայների տոկոսը իջավ մինչև 4,4%, իսկ կուսակցությունը 21-ից կորցրեց 17-ը[12]։
1940 թվականին Բելգիայի գերմանական արշավանքից հետո ռեքսիստները ողջունեցին գերմանական օկուպացիան, չնայած նրանք ի սկզբանե կողմ էին չեզոքության նախապատերազմական քաղաքականությանը[13]։ Թեև, նացիստական շարժմանն աջակցելուց հետո, նախկին ռեքսիստներից ոմանք ընդհատակ անցան կամ հեռացան քաղաքականությունից (ինչպես Խոսե Ստրելը -անգլ.՝ José Streel), ռեքսիստների մեծամասնությունը աջակցեց զավթիչներին և ամենուրեք օգնեց գերմանական ուժերին՝ ռեպրեսիաների հարցում[13]։ Սակայն շարժման ժողովրդականությունը շարունակում էր նվազել։ 1941 թվականին, Լիեժի հանրահավաքի ժամանակ Դեգրելը հարյուրավոր ցուցարարների սուլոցին արժանացավ[13]։
1944 թվականի օգոստոսին ռեքսիստական ոստիկանությունը պատասխանատու էր Կուրսելում տեղի ունեցած ջարդերի համար (անգլ.՝ Courcelles massacre)[14]։
Վոլոնյան լեգեոնը, որի անդամները հետագայում դարձան ՍՍ -ի Վալոնյան դիվիզիայի մաս, սերտորեն կապված էին շարժման հետ։ Ինքը՝ Դեգլելը, այս դիվիզիայի հրամանատարն էր և կռվում էր Երկրորդ համաշխարհային Արևելյան ճակատում՝ իր բացակայության ընթացքում անվանակարգ առաջնորդություն տալով Վիկտոր Մաթիսին (անգլ.՝ Victor Matthys):
1944 թվականի սեպտեմբերին Բելգիայի ազատագրումից հետո կուսակցությունը ինքնալուծարվեց, իսկ ավելի ուշ ամբողջովին արգելվեց։ Բազմաթիվ նախկին ռեքսիստներ բանտարկվել կամ մահապատժի են ենթարկվել կոլաբորացիոնիզմի համար. Վիկտոր Մեթիսին և Լյուսիեն Ստրելին գնդակահարել են, գաղափարախոս Ժան Դենիսը բանտարկվել է։
Դեգրելն ապաստան գտավ Իսպանիայում։ Նա հեռակա կարգով դատապարտվել էր դավաճանության համար և դատապարտվել մահվան, բայց նրա արտահանձնման վերաբերյալ բազմիցս պահանջները մերժվել են Իսպանիայի կառավարության կողմից։ Դեգրելը մահացավ 1994 թվականին Մալագայում՝ զրկված քաղաքացիությունից և եկեղեցուց արտաքսված։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.