Ռիչարդ Սենտ Ջոն Հարիս (անգլ.՝ Richard St. John Harris, հոկտեմբերի 1, 1930(1930-10-01)[1][2][3][…], Լիմերիկ, Մանսթեր, Իռլանդիա[4] - հոկտեմբերի 25, 2002(2002-10-25)[1][2][3][…], Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), իռլանդացի դերասան, երաժիշտ, գրող և ռեժիսոր։

Կենսագրություն

Ռիչարդ Հարիսը ծնվել է 1925 թվականին, Լոնդոնում։ Դերասան է դարձել ոչ միանգամից։ Կատարել է մի շարք աշխատանքներ, միաժամանակ սովորել է թատերական արվեստի բարձրագույն դպրոցում։ Նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, այդ թվում Միքելանջելո Անտոնիոնիի «Կարմիր անապատը» (1964), Անտենի Մաննի «Տելեմակի հերոսները» (1965), Ջոն Հյուստոնի «Ավետարանը» (1965), Մարտին Ռիտի «Պատվերով դավաճան» (1970), ազգությամբ հայ՝ Ռիչարդ Սարաֆյանի «Վայրի կառախումբը» (1971), Ռիչարդ Լեստերի «Սարսափ «Բրիտանիկի» վրա» (1975), Գեորգի Պան Կոսմատոսի «Կասանդրա Կրոսինգ» (1976), Աշլիյ Լաձարուսի «Ոսկե ժամադրություն» (1977), Էնդրյու Մկիագլենի «Ծովի գայլերը» (1980), Պիտեր Կարտերի «Բարձր Կետ» (1981), «Տարզան-մարդակապիկը» (1982) և այլն։ 1963 թվականին Կաննում կայացած 16-րդ միջազգային փառատոնում Հարիսն արժանանում է լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակին)։ Այնուհետև 1971 թվականին, Անգլիայում կայացած փառատոնում Հարիսն արժանանում է արծաթյա մրցանակի նկարահանվելով Կեն Հյուսսի «Կրոմվել» ֆիլմում։ Հարիսը Կաննի կինոփառատոնի, Գրեմմիի և Ոսկե գլոբուսի դափնեկիր է։ Խաղացել է Հարրի Փոթթերի մասին պատմող առաջին և երկրորդ ֆիլմերում՝ մարմնավորելով Հոգվարթսի տնօրեն Ալբուս Դամբլդորի դերը։ Խաղացել է նաև Գլադիատոր ֆիլմում՝ մարմնավորելով Մարկոս Ավրելիոսին։

Մահացել է 2002 թ-ին և համաձայն նրա կամքի իր աճյունի մնացորդները թափվել են Բահամյան Կղզիների վրա, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին տարիներին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.