հայ կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Ոիչարդ Եղիայի Յարդումյան (Յարդըմյան, էարդըմյան, ապրիլի 5, 1917[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - օգոստոսի 15, 1985[2], Bryn Athyn, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), կոմպոզիտոր։ Փենսիլվանիայի Մերվիլ (1972) և Վիդեներ (1978) քոլեջների պատվավոր դոկտոր։
Ռիչարդ Յարդումյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | ապրիլի 5, 1917[1] Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 15, 1985[2] (68 տարեկան) Bryn Athyn, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Մասնագիտացել է ինքնակրթությամբ։ Գրել է «Հայկական սյուիտ» (1937, չորս մասից, «Վերջաբանը»՝ 1954), «Պատարագ» (1967), «Աբրահամի պատմությունը» (1973)՝ երգչախմբի և նվագախմբի, Երկու խորալային պրելյուդ (1976)՝ նվագախմբի, «Նարեկ» (1983)՝ կոնտրալտոյի, տավիղի, գալարափողի, «Հրաշափառը» (1985)՝ երգեհոնի, երգչախմբի, նվագախմբի համար, նաև ջութակի, դաշնամուրի պիեսներ և այլն։ Յարդումյանի երկերին բնորոշ են միջնադարարյան ձայնակորդային համակարգերի, դոդեկաֆոնիայի, իմպրեսիոնիստական արտահայտչամիջոցները[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.