Ռիփյուարերենը (Ripoarish կամ Ripuarisch Platt, տառացիորեն նշանակում է՝ «Գետահովտային» կամ «Ռիփարյան ստորին գերմաներեն») Արևմտյան գերմաներենի բարբառներից մեկն է և մտնում է Արևմտյան կենտրոնական գերմաներեն լեզվախմբի մեջ։ Մոզել ֆրանկոներենի և լյուքսեմբուրգերենի հետ միասին ռիփյուարերենը պատկանում է ավելի խոշոր Կենտրոնական ֆրանկոնական բարբառների ընտանիքին և նաև հռենոսյան և ստորին ֆրանկոնական լեզվաբանական բարբառների խմբին։

Thumb
Կենտրոնական գերմանիայի լեզուները----     (1):Ռիփյուարերեն

Ռիփյուարերենը գործածվում է Ռայնլանդում Բենրաթյան գծից հարավ տարածքներում, սկսած Դյուսելդորֆի հյուսիս-արևմուտքից և Կոլոնից մինչև Աախեն արևմուտքում և Վալդբրյոլ արևելքում։ Լեզվի տարածքի մեջ մտնում են նաև Բելգիայի գերմանախոս հյուսիսային համայնքները և Նիդերլանդների Լիմբուրգ գավառից հարավ ընկած տարածքները։ Լեզվի անունը գալիս է Ռիփյուարյան ֆրանկներից (գերմ.՝ Rheinfranken), ովքեր այդ տարածքում բնակություն են հաստատել սկսած 4րդ դարից։

Ռիփյուարյան լեզվախմբի ամենահանրահայտ անդամը քյլոլշ բարբառն է, որը Կոլոն քաղաքի տեղական բարբառն է։ Ռիփյուարյան խմբին պատկանող բոլոր բարբառներն իրենք իրենց անվանում են Platt, ինչպես օրինակ Öcher Platt/Օյքեր փլատ (Ախենի բարբառը) կամ Eischwiele Platt/Այշվիլե փլատ (Էշվելլերի բարբառ), Bocheser Platt/Բոքեզեր փլատ (Բոքոլցի բարբառ) կամ Bönnsch Platt/Բյոնշ փլատ (Բոննի բարբառ)։ Կան ավելի քան հարյուր ռիփյուարյան բարբառներ, որոնցով խոսում են մեն մի գյուղում կամ մեն մի քաղաքում բնակվող մարդիկ։ Սովորաբար հստակ տարբերությունները քիչ են լինում հարևան բարբառների միջև (որոնք սակայն տեղացիները անմիջապես են նկատում), և տարբերությունները գնալով մեծանում են ըստ բարբառների աշխարհագրական հեռավորության։ Ռիփյուարյան լեզվակիրները ունեն հնչյունների արտասանության յուրահատուկ ձև, որոնք բացահայտում են նրանց պատկանելությունը որևէ գյուղի կամ բնակավայրի նույնիսկ այլ լեզվով խոսելիս յուրահատուկ արտասանության շնորհիվ։

Տես նաև

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիփյուարերեն» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.