բրազիլական Ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտո Կառլոս դա Սիլվա Ռոշա (պորտ.՝ Roberto Carlos da Silva Rocha, ապրիլի 10, 1973[1][2][3], Garça, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան։ 2002 թվականի աշխարհի չեմպիոն, ընդգրկվում է ՖԻՖԱ-ի լավագույն հարյուր ֆուտբոլիստների շարքում։ Նա հայտնի է իր ֆանտաստիկ արագությամբ և իր հեռվից ուժգին հարվածների կատարմամբ։
Ռոբերտո Կառլոս իսպ.՝ Roberto Carlos | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոբերտո Կառլոս դա Սիլվա Ռոշա | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Բրազիլիա Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Ռոբբի | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 10, 1973 (51 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Գարսա, Սան Պաուլու, Բրազիլիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 168 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 70 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ալ Արաբի | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Երկար ժամանակ նրան էր պատկանում ամենաուժգին հարվածի և ամենաարագ ընթացող գնդակի աշխարհի ռեկորդները՝ 198 կմ/ժ[4][5], այս ռեկորդը այնուհետև թարմացրեց գերմանացի Լուկաս Պոդոլսկին 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ՝ 201 կմ/ժ[5]։
Տուգանային հարվածները Կառլոսը իրացնում է ոտքի դրսի մասով, որի հետևանքով գնդակի հետագիծը անկանխատեսելի է դառնում[6]։
«Ունիոնում» Ռոբերտո Կառլոսը անցկացրեց 4 մրցաշրջան։ 1990 թվականից Կառլոսին հրավիրեցին Բրազիլիայի (Մ20) հավաքական։ 1991 թվականին նորամուտը նշեց «Ունիոնում», իսկ 1992 թվականից դարձավ հիմնական կազմի խաղացող։
1992 թվականին Ռոբերտո Կառլոսը փորձում էր տեղափոխվել Ատլետիկո Մինեյրո, որի կազմում խաղաց 3 ընկերական հանդիպում՝ Ատլետիկ Բիլբաոյի (1:3), Լոգրոնեսայի (1:2) և Լերիդայի (1:2) դեմ, բոլոր հանդիպումներում էլ խաղացել է ամբողջ խաղը։ Սակայն Կառլոսի հետ Ատլետիկո Մինեյրոն պայմանագիր չի կնքում և Ռոբերտոն վերադառնում է «Ունիոն»[7]։
Հենց այդ տարում Ռոբերտոն կատարեց իր երազանքը, գնելով հոր համար ոչ մեծ քոթեջ։ Ռոբերտո Կառլոսի ծնողները մինչև հիմա ապրում են Կորդեյրոպոլսում։
1993 թվականի հունվարին Ռոբերտո Կառլոսը տեղափոխվեց Պալմեյրաս։ Տրանսֆերի արժեքը կազմեց 500 հզ դոլլար։ Կառլոսը այնտեղ շատ արագ դարձավ հիմնական կազմի խաղացող և այդ տարում նրա օգնությամբ թիմը 2 անգամ դարձավ Բրազիլիայի և Սան Պաուլոյի առաջնությունների հաղթող։
1995 թվականին Ռոբերտո Կառլոսին առաջարկեցին տեղափոխվել անգլիական Միդլսբրո, սակայն գործարքը չկատարվեց և 1995 թվականի հուլիսին Կառլոսը տեղափոխվեց Ինտեր։ Տրանսֆերի արժեքը կազմեց 3.5 մլն եվրո[8]։ Ինտերի կազմում իր նորամուտը նշեց 1995 թվականի օգոստոսի 27-ին Սերիա Ա-ի շրջանակներում՝ Վիչենցոյի դեմ խաղի ժամանակ, որը ավարտվեց 1:0 Ինտերի հաղթանակով[9]։ Ինտերի գլխավոր մարզիչ՝ Ռոյ Հոջսոնը Կառլոսին օգտագործում էր, որպես ձախ կիսապաշտպան։ Ակումբի կազմում Կառլոսը անցկացրեց 34 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ (30 խաղից 5 գոլ Իտալիայի առաջնությունում, 2 խաղից 1 գոլ ՈՒԵՖԱ-ի գավաթում և 2 խաղից 1 գոլ նաև Իտալիայի գավաթում)[9]։ Վերջին հանդիպումը Ինտերի կազմում Կառլոսը անցկացրեց 1996 թվականի մայիսի 12-ին Ռոմայի դեմ հանդիպման ժամանակ, որը ավարտվեց Ռոմայի հաղթանակով (0:1)[9]։
1996 թվականի հուլիսին Ռոբերտո Կառլոսը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Տրանսֆերի արժեք կազմեց 6 մլն եվրո[8]։ Արդեն Կառլոսը Մադրիդի Ռեալում իր երրորդ հանդիպման ժամանակ դարձավ գոլի հեղինակ, գրավելով Բետիսի դարպասը[10]։ Իր առաջին տարում Կառլոսը ակումբի կազմում անցկացրեց 42 հանդիպում, դառնալով 5 գոլի հեղինակ։ Այդ տարում նրա օգնությամբ Ռեալ Մադրիդը դարձավ Իսպանիայի առաջնության չեմպիոն։ Մեկ տարի անց Կառլոսը Ռեալի կազմում դառնում Չեմպիոնների Լիգայի հաղթող։ 2000 թվականին Ռոբերտո Կառլոսը կրկնեց իր հաջողությունը, նորից հաղթելով Եվրոպայի լավագույն ակումբ տիտղոսը։
2003 թվականին խոսակցություն կար, թե Կառլոսը կարող է տեղափոխվել Ինտեր կամ Չելսի, սակայն տրանսֆեր չի կայանում և Ռոբերտոն կնքում է նոր պայմանագիր իսպանական ակումբի հետ[10]։
2007 թվականին Կառլոսը հայտարարում է, որ լքում է Ռեալը։ Արքայական ակումբի կազմում Ռոբերտոն անցկացրեց 584 հանդիպում դառնալով 71 գոլի հեղինակ, որից 370-ը և 47 գոլի Լա Լիգայի շրջանակներում։ Մադրիդի Ռելաի կազմում այլազգի ֆուտբոլիստներից միայն Ալֆրեդո դի Ստեֆանոն էր Լա Լիգայի շրջանակներում անցկացրել 329 հանդիպում, իսկ Կառլոսի 370 հանդիպումը դարձավ ռեկորդային[11]։
2007 թվականին Կառլոսը ուներ առաջարկներ Միլանի Ինտերից և անգլիական Չելսիից[12], սակայն 2007 թվականի հունիսի 19-ին Ռոբերտոն ստորագրեց 2 տարվա պայմանագիր թուրքական Ֆեներբահչեի հետ[13]։ Կառլոսը իր նորամուտը նշեց Թուրքիայի սուպերգավաթում Բեշիկթաշի դեմ հանդիպման ժամանակ։ 2007 թվականի օգոստոսի 25-ին Ռոբերտոն խփեց իր առաջին գոլը թուրքական ակումբի կազմում։ Մրցաշրջանի վերջերում Կառլոսը ստանում է լուրջ վնասվածք և չի կարողանում մասնակցել տուրի մնացած հանդիպումներին, իսկ Ֆեներբահչեն պայքարում էր չեմպիոնության համար Գալաթասարայի հետ[14]։ Արդյունքում Ֆեներբահչեն չկարողացավ դառնալ չեմպիոն և նվաճեց արծաթե մեդալ։ Ռոբերտո Կառլոսը ասաց, որ շատ դժգոհ է արդյունքից, և ամեն ինչ կանի, որ մյուս մրցաշրջանում թիմը դառնա չեմպիոն[15]։
2009 թվականին հունվարի 21-ին Կառլոսը մեկ տարով ավելացնում է պայմանագիրը թուրքական ակումբի հետ։ Վերջին հանդիպումը թիմի կազմում Կառլոսը անցկացրեց 2009 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրոպայի Լիգայի՝ Շերիֆի դեմ խաղում։
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
1993 | Պալմեյրաս | Սերիա Ա | 20 | 1 | 5 | 0 | 0 | 0 |
1994 | Պալմեյրաս | Սերիա Ա | 24 | 2 | 3 | 0 | 0 | 0 |
1995 | Պալմեյրաս | Սերիա Ա | 0 | 0 | 4 | 1 | 0 | 0 |
1995/1996 | Ինտեր | Սերիա Ա | 30 | 5 | 2 | 1 | 2 | 1 |
1996/1997 | Ռեալ Մադրիդ | Պրիմերա | 37 | 5 | 5 | 0 | 0 | 0 |
1997/1998 | Ռեալ Մադրիդ | Պրիմերա | 35 | 4 | 1 | 1 | 9 | 2 |
1998/1999 | Ռեալ Մադրիդ | Պրիմերա | 35 | 5 | 4 | 0 | 8 | 0 |
1999/2000 | Ռեալ Մադրիդ | Պրիմերա | 35 | 4 | 3 | 0 | 17 | 3 |
2000/2001 | Ռեալ Մադրիդ | Պրիմերա | 36 | 5 | 0 | 0 | 14 | 4 |
2001/2002 | Ռեալ Մադրիդ | Պրիմերա | 31 | 2 | 6 | 1 | 13 | 2 |
2002/2003 | Ռեալ Մադրիդ | Պրիմերա | 36 | 5 | 1 | 0 | 18 | 2 |
2003/2004 | Ռեալ Մադրիդ | Պրիմերա | 33 | 6 | 7 | 1 | 8 | 2 |
2004/2005 | Ռեալ Մադրիդ | Պրիմերա | 34 | 3 | 2 | 0 | 9 | 1 |
2005/2006 | Ռեալ Մադրիդ | Պրիմերա | 35 | 5 | 3 | 1 | 7 | 0 |
2006/2007 | Ռեալ Մադրիդ | Պրիմերա | 23 | 3 | 1 | 0 | 8 | 0 |
2007/2008 | Ֆեներբահչե | Սուպեր Լիգա | 22 | 2 | 3 | 0 | 9 | 0 |
2008/2009 | Ֆեներբահչե | Սուպեր Լիգա | 32 | 4 | 8 | 2 | 10 | 1 |
2009/2010 | Ֆեներբահչե | Սուպեր Լիգա | 11 | 0 | 0 | 0 | 8 | 1 |
2010 | Կորինտիանս | Սերիա Ա | 35 | 1 | 1 | 0 | 8 | 0 |
2011 | Կորինտիանս | Սերիա Ա | 0 | 0 | 1 | 1 | 0 | 0 |
2011/2012 | Անժի | Պրիմիեր Լիգա | 25 | 4 | 3 | 1 | 0 | 0 |
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
1992 | 7 | 0 |
1993 | 5 | 0 |
1994 | 7 | 0 |
1995 | 13 | 1 |
1996 | 4 | 0 |
1997 | 18 | 2 |
1998 | 10 | 0 |
1999 | 13 | 2 |
2000 | 9 | 0 |
2001 | 7 | 1 |
2002 | 11 | 1 |
2003 | 5 | 1 |
2004 | 12 | 0 |
2005 | 9 | 3 |
2006 | 6 | 0 |
Ընդհանուր | 125 | 11 |
(2015 թվականի հունիսի 2-ի դրությամբ)
Թիմային ձեռքբերումներ
Անհատական
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.