Ռոբերտ Շերվուդ
ամերիկացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Էմմետ Շերվուդ (անգլ.՝ Robert Emmet Sherwood, ապրիլի 4, 1896(1896-04-04)[1][2][3][…], Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - նոյեմբերի 4, 1955(1955-11-04) կամ նոյեմբերի 14, 1955(1955-11-14)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6]), քսաներորդ դարի ամերիկացի թատերագիր, կինոսցենարիստ, ժուռնալիստ, պատմաբան։ Պուլիտցերյան մրցանակի քառակի դափնեկիր է[9], արժանացել է նաև հեղինակավոր Օսկար կինոմրցանակի՝ որպես լավագույն սցենարի հեղինակ (1946 թ. կինոռեժիսոր Ուիլյամ Ուայլերի նկարահանած «Մեր կյանքի լավագույն տարիները» ֆիլմի սցենարի համար)։ Թատերագրության ասպարեզ մուտք է գործել 1927 թվականին, «Հռոմ տանող ճանապարհը» դրամայով։ Պուլիտցերյան իր առաջին մրցանակն ստացել է 1936 թվականին, «Ապուշների ցնծությունը» թատերգության համար[10]։ Այդ պատվավոր գրական մրցանակը նրան շնորհվել է նաև «Էյբ Լինքոլնը Իլինոյսում» (Abe Lincoln in Illinois (1939) և «Գիշեր չի լինելու» (There Shall Be No Night (1941) թատերգությունների[11][12] և «Ռուզվելտն ու Հոփքինսը» (Roosevelt and Hopkins, 1949 թ.) կենսագրական երկի համար։
Ռոբերտ Շերվուդ անգլ.՝ Robert Emmet Sherwood | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1896(1896-04-04)[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 1955(1955-11-04) (59 տարեկան) կամ նոյեմբերի 14, 1955(1955-11-14)[1] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6] |
Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ, դրամատուրգ, լրագրող, պատմաբան և կինոքննադատ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Միլթոն ակադեմիա և Fay School? |
Ուշագրավ աշխատանքներ | Վաթեռլոո կամուրջ |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Madeline Hurlock? |
Robert E. Sherwood Վիքիպահեստում |