Ուիլյամ Ուայլեր
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Ուայլեր (անգլ.՝ William Wyler, հուլիսի 1, 1902(1902-07-01)[1][2][3][…], Մյուլուզ[4] - հուլիսի 27, 1981(1981-07-27)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Հոլիվուդյան ամենահաջողակ ռեժիսորներից մեկը, բազմաթիվ հայտնի ֆիլմերի հեղինակ։
Արագ փաստեր Ուիլյամ ՈւայլերՎիլհելմ Վայլեր, Ծնվել է ...
Ուիլյամ Ուայլեր Վիլհելմ Վայլեր | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1960 թվական, «Բեն-Հուր» ֆիլմի համար Օսկար ստանալիս | |||||||||||||||||||
Ծնվել է | հուլիսի 1, 1902(1902-07-01)[1][2][3][…] | ||||||||||||||||||
Ծննդավայր | Մոլհաուզեն, Էլզաս, Գերմանիա | ||||||||||||||||||
Մահացել է | հուլիսի 27, 1981(1981-07-27)[1][2][3][…] (79 տարեկան) | ||||||||||||||||||
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||||||||||||||||||
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա | ||||||||||||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ և Շվեյցարիա | ||||||||||||||||||
Գործունեության տարիներ | 1925-1970 | ||||||||||||||||||
Կրոն | հուդայականություն | ||||||||||||||||||
Մասնագիտացում | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, կինոռեժիսոր, դերասան և ռեժիսոր | ||||||||||||||||||
Ամուսին | Մարգարետ Սալիվան (1934-36) Մարգարետ Թալիչետ (1938-1981) | ||||||||||||||||||
Պարգևներ | |||||||||||||||||||
IMDb | ID 0943758 | ||||||||||||||||||
|
Փակել
Կինոյի պատմության մեջ ամենաշատ Օսկարի ներկայացված ռեժիսորն է՝ ռեկորդային 12 անգամ, ստացել է 3 Օսկար լավագույն ռեժիսորի համար։ Ընդհանուր թվով ստացել է մոտ 20 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 34-ի։
Նրա նկարահանած ֆիլմերում մասնակցած դերասանները և դերասանուհիները 36 անգամ ներկայացվել են Օսկարի, հաղթել 14-ում։