Ռոբերտ Չալդինի
ամերիկացի հոգեբան / From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Չալդինի (ապրիլի 27, 1945(1945-04-27)[1], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, որը ճանաչում է ձեռք բերել իր «Ներազդման հոգեբանություն» գրքի, ինչպես նաև «Դուռը դեմքին» (անգլ.՝ door-in-the-face; DITF) (1975)[5] մանիպուլյացիոն տեխնիկայի նկարագրության շնորհիվ։
Ռոբերտ Չալդինի անգլ.՝ Robert B. Cialdini | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1945(1945-04-27)[1] (79 տարեկան) Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հոգեբան և գրող |
Հաստատություն(ներ) | Արիզոնա նահանգի համալսարան |
Գործունեության ոլորտ | Սոցիալական հոգեբանություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում և Կոլումբիայի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2][3] |
Պարգևներ | |
Կայք | influenceatwork.com |
Robert Cialdini Վիքիպահեստում |
Կրթություն է ստացել Վիսկոնսինի և Հյուսիսային Կարոլինայի համալսարաններում։ Ասպիրանտուրան սովորել է Կոլումբիայի համալսարանում։ Ամբողջ հետազոտական կարիերայի ընթացքում աշխատել է Արիզոնայի համալսարանում։ Եղել է հրավիրված պրոֆեսոր և հետազատող Օհայո նահանգի համալսարանում, Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում, Սանտա Կրուսի Կալիֆոռնիայի համալսարանում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, Ստենֆորդի համալսարանում։ 1996 թվականին Չալդինին եղել է սոցիալական հոգեբանության և անձի հոգեբանության հասարակության նախագահը։ Ստացել է տարբեր պարգևավճարներ սոցիալական հոգեբանության, սպառողի հոգեբանության, դասավանդման հոգեբանության ոլորտներում։ 2009 թվականին դադարեցրել է գիտական գործունեությունը։