From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Սկով (դան․՝ Robert Skov, մայիսի 20, 1996[1][2], Մարբելյա, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[3]), դանիացի ֆուտբոլիստ, «Հոֆենհայմ» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020-ի կիսաեզրափակչի մասնակից։
Սկովը կարիերան սկսել է «Սիլկեբորգ» ակումբում։ 2013 թվականի մայիսի 16-ին «Միդտյուլանի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի Սուպերլիգայում[4]։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը իջել է երկրորդ դիվիզիոն, սակայն մեկ տարի անց հետ է վերադարձել։ 2014 թվականի հոկտեմբերի 19-ին «Միդտյուլանի» դեմ խաղում Սկովը խփել է իր առաջին գոլը «Սիլկեբորգի» կազմում[5]։ Սկովը 2018 թվականի սկզբին տեղափոխվել է «Կոպենհագեն»։ Փետրվարի 10-ին «Ռաներսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Փետրվարի 25-ին «Օդենսեի» դեմ խաղում Ռոբերտը իր առաջին գոլն է խփել «Կոպենհագենի» կազմում[7]։ Հոկտեմբերի 4-ին ֆրանսիական «Բորդոյի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում աչքի է ընկել խփած գոլով[8]։ Մրցաշրջանի արդյունքներով Սկովը օգնել է ակումբին հաղթել առաջնությունում, իսկ ինքը 29 գոլով դարձել է նրա լավագույն ռմբարկուն։
2019 թվականի ամռանը Սկովը տեղափոխվել է գերմանական «Հոֆենհայմ»։ Տրանսֆերի գումարը կազմել է 10 միլիոն եվրո[9]։ Օգոստոսի 18-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում նորամուտն է նշել Գերմանիայի Բունդեսլիգայում[10]։ Նոյեմբերի 1-ին « Պադերբորն 07-ի» դեմ խաղում Ռոբերտը խփել է իր առաջին գոլը «Հոֆենհայմի» կազմում[11]։
2016 թվականին Սկովը Դանիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում մասնակցել Է ՀԱՀ-ի[12], Բրազիլիայի[13] և Նիգերիայի թիմերի դեմ խաղերին[14]։ Աֆրիկացիների դեմ խաղում Ռոբերտը դարձել է գոլի հեղինակ։
2019 թվականի հունիսի 10-ին Վրաստանի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Սկովը նորամուտն է նշել Դանիայի հավաքականի կազմում[15]։
2019 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Սկովը Իտալիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Գերմանիայի հավաքականի[16], Ավստրիայի[17] և Սերբիայի[18] հավաքականների դեմ խաղերին։ Գերմանացիների դեմ խաղում Ռոբերտն աչքի է ընկել խփած գնդակով։
Նույն թվականի սեպտեմբերի 5-ին Ջիբրալթարի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[19]։
Թիմային
Անհատական
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.