Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքական

From Wikipedia, the free encyclopedia

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Remove ads

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքական (դան.` Danmarks fodboldlandshold), ներկայացնում է Դանիան ֆուտբոլի միջազգային մրցույթներում։ Լավագույն հաղթանակ է համարվում Եվրո-1992-ը։ Թիմը ղեկավարում է ԴՖՖ-ն (Դանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիա)։

Արագ փաստեր Մականուն, Միություն ...

Ֆուտբոլը Դանիայում սկսել է զարգանալ դեռևս նախորդ դարի կեսերին, բայց երկար ժամանակ համարվել է սիրողական։ Միայն 1970-ականների վերջում է դարձել պրոֆեսիոնալ։

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հեքիաթային պատմությունը սկսվել է 1992 թվականին[2]։ Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև հիմա համարվում է աշխարհի լավագույն հավաքականներից, որպես պարտաճանաչ, խաղաղասեր և աշխատասեր հավաքական։

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին այլ կերպ անվանում են «դանիական պայթուցիկ», «ասպետներ», «քնքուշներ» և այլն։

Remove ads

Պատմություն

Դանիան Եվրոպայի առաջին երկրներից մեկն է, որտեղ սկսել է զարգանալ ֆուտբոլը։ Որոշ դանիական թիմեր համարվում են աշխարհում ամենահներից։ Բայց նրանք չկարողացան պահել իրենց դիրքերը, դրա պատճառը խիստ համախոհությունն էր։ Լինելով ուժեղ «սիրողական» թիմ, դանիացիները ավելի շատ հաղթանակներ են ունեցել Օլիմպիական խաղերում։ Նրանք 2-րդ տեղը զբաղեցրել են 1908, 1912 և 1960 թվականներին և 1948 թվականին նվաճել են նաև բրոնզե մեդալ։ Երկրում կային ոչ քիչ ուժեղ ֆուտբոլիստներ, որոնցից է՝ Նիլս Միդելբյոն, ով հանդես է եկել Լոնդոնի Չելսիում։

Remove ads

1948-1980 թվականներ

Համաշխարհային պատերազմների մեջ ընկած շրջանն անհաջող էր դանիացիների համար, բայց 1948 և 1960 թվականների Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալը վերածննդի հույս էր ներշնչում։ Սակայն առաջընթացին խանգարում էին թիմի սիրողական կարգավիճակը և արտասահմանյան ակումբներում հանդես եկող խաղացողների՝ հավաքականում խաղալու արգելքը։ 1960 թվականին Էրեսուննում տեղի ունեցած ավիավթարին զոհ գնաց Դանիայի հավաքականի անդամության մի քանի թեկնածու, որի պատճառով երկիրը քիչ մնաց հրաժարվի Հռոմի Օլիմպիական խաղերի մասնակցությունից։ 1970-ական թվականներին շատ դանիացի ֆուտբոլիստներ, 1977 թվականի «Ոսկե գնդակ»-ի մրցանակակիր Ալան Սիմոնսի գլխավորությամբ, մեկնեցին խաղալու արտերկիր։ 1976 թվականի «օտարերկրացիներին» հրավիրելու արգելքի փոփոխությունը, անշուշտ, դրականորեն ազդեց հավաքականի ապագայի վրա։ Եվրոպական ակումբներում խաղացող Միքայել Լաուդրուպը, Պրեբեն Էլկիերը, Եսպեր Օլսենը, Մորտեն Օլսենը և Սիորեն Լերբյուն կազմեցին «դանիական դինամիտ»-ի՝ 1980-ակնների հավաքականի միջուկը։ 1984 թվականին Եվրոպայի առաջնությունում Դանիան հասավ մինչև 1/4 եզրափակիչ, իսկ 1986 թվականին Մեքսիկայում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունում դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Remove ads

1980-ականներ

1980-ականների վերջին, կազմակերպվեց համաշխարհային մրցաշար, որին մասնակցում էին միայն նոր ժամանակների ֆուտբոլիստները, որոնց մեջ մտնում էր նաև Միքայել Լաուդրուպի եղբայրը՝ Բրայան Լաուդրուպը, ում շնորհիվ Դանիան Եվրո-92 ժամանակ գրավեց առաջին հորիզոնականը և դարձավ ոսկե մեդալը տերը։

1990-ականներ

1995 թվականին կայացված Ֆահդ արքայի լիգայում Դանիան գրավում է առաջին հորիզոնականը։

Thumb
ՖԻՖԱ-ի կազմած վիճակագրությունը Դանիայի ֆուտբոլի հավաքականի վերաբերյալ (1993 օգոստոս- 2009 հուլիս)

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի «ժամանակավոր անկումը»

1990-ականներից հետո Դանիացիների հաջողությունները «սպառվել» էին, Լաուդրուպ եղբայրները հեռացան հավաքականից, և Դանիայի հավաքականի խաղը սկսեց էլ ավելի վատանալ Եվրո-2000-ից հետո։ Եվրո-2000 թ.-ին Դանիան պարտվեց 3 խաղ և դուրս մնաց մրցաշարից։ 2002 թվականի Աշխարհի առաջնությունում, խմբում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, սակայն 1/8 եզրափակչի ժամանակ 3:0 հաշվով պարտվում է Անգլիային։ Եվրո-2004 թ.-ի ժամանակ դրությունը նորից կրկնվեց, խմբում գրավեց 2-րդ հորիզոնականը, զիջելով Շվեդիային և միայն փլեյ-օֆֆ-ի ժամանակ պարտվեց Չեխիային, կրկին 3:0 հաշվով։

2006 թվականի Աշխարհի առաջնությունում, նա Թուրքիայի, Ուկրաինայի և Հունաստանի հետ մի խմբում էր, որտեղ և պարտվում է 2 խաղ և խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը։

Եվրո-2008 թ.-ի ժամանակ նա F խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, զիջելով Իսպանիայի, Շվեդիային և Հյուսիսային Իռլանդիային։

Remove ads

2010 և 2014 թվականների աշխարհի առաջնությունները

Մինչ 2010 թվականի Աշխարհի առաջնություն մտնելը նա պատվով հաղթում է Պորտուգալիայի հավաքականին և պատիվ է ձեռք բերում մասնակցելու Աշխարհի առաջնությանը։ Դանիայի հավաքականը խաղացել է 3 խաղ Հոլանդիայի, Կամերունի և Ճապոնիայի հավաքականների դեմ։ Հոլանդիային պարտվելը[3] էական դեր չխաղաց նրանց համար, դրանից հետո նրանք բարոյական հաղթանակ տարան Կամերունցիների նկատմամաբ՝ 2:1 հաշվով[4] և միայն 3-րդ խաղում նրանք պարտվելով Ճապոնիայի հավաքականին[5] դուրս մնացին առաջնությունից։

Մինչ 2014 թվականի աշխարհի առաջնության բացումը, նախընտրական խաղերում նա ունեցել է 16 միավոր, 4 հաղթանակ, 4 ոչ ոքի և 2 պարտություն (Իտալիա-Դանիա 3:1 և Հայաստան-Դանիա 4:0), Դանիան խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը չի մասնակցել աշխարհի առաջնությանը։

Remove ads

Երկրպագուներ

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներին անվանում են «ռոլիգաններ» և համարվում են աշխարհի ամենախաղաղասեր երկրպագուներից։ 1984 թվականին ՖԻՖԱ-ն «ռոլիգաններ»-ին համարել է աշխարհում ամենախաղաղասեր երկրպագուներ և շնորհել է «մաքուր պահվածք» մրցանակը։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Դանիայի հավաքականը 23-րդ տեղում է (մինչև 2014 թվականի աշխարհի առաջնությունը)

ՖԻՖԱ-ն հրապարակել էր ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դասակարգման աղյուսակում բարձրացել էր 8 հորիզոնականով և զբաղեցնում էր 33-րդ տեղը, իսկ Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ 23-րդ տեղում էր։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը գլխավորում էր Իսպանիայի հավաքականը, որն ունի 1460 միավոր։ 2-րդ տեղում 1340 միավորով Գերմանիայի հավաքականն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակում է 1245 միավոր ունեցող Պորտուգալիայի հավաքականը։

Լավագույն տասնյակում տեղ էին գտել նաև Կոլումբիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Շվեյցարիայի, Իտալիայի և Հունաստանի հավաքականները։

Remove ads

Մարզադաշտ

Thumb
Դանիայի Տելյա Պարկեն մարզադաշտը

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին տնային խաղը, որն ավարտվեց Անգլիայի նկատմամբ տարած 2-1 ընկերական հաղթանակով, տեղի է ունեցել 1910 թվականի մայիսի 25-ին "KBs baner" մարզադաշտում (գտնվում է "Granen"-ի տարածքում), որտեղ ավելի ուշ կառուցվեց Forum Copenhagen-ը, որին մասնակցում էր 12000 հանդիսատես։ Քանի որ մարզադահլիճը փոքր էր, Կոպենհագենում կառուցվեց նոր մարզադահլիճ՝ Idrætsparken անունով, որն իր բացման օրվանից՝ 1911 թվականի մայիսի 25-ից, հյուրընկալեց KB ֆուտբոլային ակումբի բոլոր տնային խաղերը և ազգային հավաքականի տնային խաղերի մեծ մասը։ Ազգային հավաքականի առաջին 82 տարիների ընթացքում՝ 1908 թվականի հոկտեմբերից մինչև 1990 թվականի նոյեմբեր, Դանիան խաղացել է 254 Ա սերիայի տնային խաղեր, որոնցից 232-ը՝ Idrætsparken-ում։ Ի թիվս Idrætsparken-ում խաղացած բոլոր խաղերի՝ Դանիան ունեցել է 125 հաղթանակ (54%), 41 ոչ-ոքի (18%), 66 պարտություն (28%), իսկ մարզադաշտի հանդիսատեսի թիվը հասել է 51600-ի՝ 1957 թվականի հուլիսին Շվեդիայի դեմ 1-2 հաշվով խաղում։ Ինչ վերաբերում է առաջին ժամանակաշրջանին՝ 1908 թ.-ից 1990 թվականներին, միայն 22 տնային խաղեր են, որ անցկացվել են ոչ թե Idrætsparken-ում, այլ ուրիշ մարզադաշտերում. դրանցից 11-ը անցկացվել են Օրհուսի NRGi Park-ում /այժմ՝ Atletion/, 6-ը՝ Օլբուրգի Օլբուրգ մարզադաշտում /Aalborg Stadion/, և մնացած 5-ը՝ 4 այլ մարզադահլիճներում։ Idrætsparken-ի փոխարեն օգտագործվում էր մեկ այլ մարզադաշտ ավելի պակաս կարևոր տնային խաղերի կամ Օլիմպիական առաջնության ընտրական փուլերի ժամանակ։ Մինչդեռ, սովորաբար միայն Idrætsparken-ում էին անցկացվում մեծ կարևորություն ունեցող մրցաշարերի հետ առնչվող խաղերը, ինչպիսիք էին՝ Սկանդինավյան առաջնությունը, Եվրոպայի առաջնությունը, Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Երբ 1990 թ.-ի դեկտեմբերին սկսվեց Idrætsparken-ի վերակառուցումը, հաջորդող Եվրո 1992-ի 2 պաշտոնական որակավորման խաղերը, սակայն, տեղափոխվեցին Օդենսեի Օդենսե մարզադահլիճ /Odense Stadium/:

Մարզազգեստի փոփոխությունը տարիների ընթացքում

Thumb
Դանիայի ազգային հավաքականը 1912 թվականի Օլիմպիական խաղերին

Ներկայիս տվյալներով Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի հովանավորը համարվում է Adidas կազմակերպությունը։ Մարզաշապիկը կազմված է կարմիր և սպիտակ գույներից, որոնք արտահայտում են դրոշի գույները։ 1926-2004 թվականներին Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի հովանավորը եղել է դանիական Hummel կազմակերպությունը։

Տանը

Եվրո-84
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 1986
Եվրո-88
Եվրո-92
Եվրո-96
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 1998
Եվրո-2000
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 2002
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 2010
Եվրո-2012

Մրցակցի դաշտում

Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 1986
Եվրո-96
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 1998
Եվրո-2000
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 2002
Ֆուտբոլի Աշխարհի առաջնություն, 2010
Եվրո-2012
Remove ads

Ռեկորդակիրներ

(2013 թվականի հուլիսի 11-ի տվյալներով)

Խաղերի քանակով

Մանրամասն տեղեկատվություն Տեղ, Ֆուտբոլիստ ...

Խփած գոլերի քանակով

Մանրամասն տեղեկատվություն Տեղ, Ֆուտբոլիստ ...
Remove ads

Մարզչային կազմ

Մանրամասն տեղեկատվություն Պաշտոն, Անուն, ազգանուն ...

Կարծիքներ և խոսքեր

Ես ուղղակի ցնցված էի, երբ իմացա, որ հրավիրված եմ Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքական[6]։
- Էրիկ Սվիտչենկո
Երբեք չեմ մոռանա 2015 թվականի մարտի 16-ը, այն յուրահատուկ էր[7]։
- Նիկլաս Բենդտներ
Իմ հեթ-տրիկը մեր թիմին հաղթանակ բերեց ԱՄՆ-ի դեմ խաղում, դա միայն իմ շնորհքը չէ[8]։
- Նիկլաս Բենդտներ

Հավաքականի նշանավոր ֆուտբոլիստներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads