Ռոդելինդա
From Wikipedia, the free encyclopedia
Ռոդելինդա, Լոմբարդիայի թագուհի (Rodelinda, regina de' Longobardi (HWV 19)), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերան երեք գործողությամբ։ Գրվել է Երաժշտության Թագավորական Ակադեմիայի (Royal Academy of Music) պատվերով։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակը Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմն է ըստ Անտոնիո Սալվիի ավելի վաղ գրած լիբրետտոյի տեքստի, որն իր հերթին իր հիմքում ունի Պիեռ Կոռնեյլի «Պերտարիդե, Լոմբարդիայի արքա» պիեսը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Ռոդելինդաիտալ.՝ Rodelinda, regina de' Longobardi, Տեսակ ...
Ռոդելինդա իտալ.՝ Rodelinda, regina de' Longobardi | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերա-սերիա |
Կոմպոզիտոր | Գեորգ Ֆրիդրիխ Հենդել |
Լիբրետտոյի հեղինակ | Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմ |
Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
Սյուժեի աղբյուր | Պիեռ Կոռնեյլ. «Պերտարիդե, Լոմբարդիայի արքա» պիես |
Գործողությունների քանակ | 3 արար |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 13 (24), 1725 |
Առաջնախաղի վայր | Լոնդոն |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Rodelinda (Händel) Վիքիպահեստում |
Փակել
Առաջնախաղը կայացել է Լոնդոնի Հայմարկետ թաղամասի Թագավորական թատրոնում (King’s Theatre in the Haymarket) 1725 թ. փետրվարի 13-ին՝ դիմանալով 14 ներկայացման։
«Ռոդելինդան» համարվում է գերմանացի երգահանի լավագույն օպերաներից մեկը։ Այն այսօր էլ հաճախ բեմադրվում է եվրոպական օպերային բեմահարթակների վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդելինդա» հոդվածին։ |
Սա Արվեստին վերաբերվող անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |