From Wikipedia, the free encyclopedia
Ռոդնի Ռոբերտ Պորտեր (անգլ.՝ Rodney Robert Porter, հոկտեմբերի 8, 1917[1][2][3][…], Newton-le-Willows, St Helens, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 6, 1985[4][1][3][…], Վինչեսթեր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի իմունոլոգ, կենսաքիմիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1964)։
Ռոդնի Ռոբերտ Պորտեր անգլ.՝ Rodney Robert Porter | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1917[1][2][3][…] Newton-le-Willows, St Helens, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1985[4][1][3][…] (67 տարեկան) Վինչեսթեր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն մահը պատահարից |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, համալսարանի դասախոս, քիմիկոս, ֆիզիոլոգ և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի կայսերական քոլեջ, Օքսֆորդի համալսարան, Լոնդոնի համալսարան և National Institute for Medical Research? |
Գործունեության ոլորտ | Կենսաքիմիա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Լիվերպուլի համալսարան, Քեմբրիջի համալսարան և Imperial College School of Medicine? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Ֆրեդերիկ Սանգեր |
Պարգևներ | |
Rodney Robert Porter Վիքիպահեստում |
Կրթությունն ստացել է Լիվերպուլի և Քեմբրիջի համալսարաններում։ Եղել է Լոնդոնի բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակից (1949-1960), Լոնդոնի Սենտ Մերի հիվանդանոցին կից բժշկական դպրոցի պրոֆեսոր (1960-1967), Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր (1967 թվականից)։ 1970 թվականից բժշկական հետազոտությունների խորհրդի անդամ է։ Հիմնական աշխատանքները վերաբերում են հակամարմինների և նրանց ակտիվ կենտրոնների քիմիական կառուցվածքի պարզաբանմանը։ Հաստատել է բնականոն և անոմալ Y-իմունոգլոբինների առաջնային կառուցվածքը։ Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի արտասահմանյան, կենսաքիմիկոսների ամերիկյան ընկերության պատվավոր անդամ։ Նոբելյան մրցանակ (1972, Ջ․ Էդելմանի հետ համատեղ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.