Ռոզմարիի երեխան (ֆիլմ)
Ռոման Պոլանսկու ամերիկյան հոգեբանական թրիլեր՝ նկարահանված 1968 թվականին / From Wikipedia, the free encyclopedia
Ռոզմարիի երեխան (անգլ.՝ Rosemary's Baby), Ռոման Պոլանսկու ամերիկյան հոգեբանական թրիլեր՝ նկարահանված 1968 թվականին Այրա Լևինի համանուն վեպի հիման վրա։ «Բնակարանային եռերգության» երկրորդ մասը բաղկացած է «Նողկանք», «Ռոզմարիի երեխան» և «Վարձակալ» ֆիլմերից։ Գլխավոր դերերը կատարել են Միա Ֆերրոուն և Ջոն Կասավետիսը։
Ռոզմարիի երեխան անգլ.՝ Rosemary's Baby | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ, հոգեբանական սարսափ, դրամա, սուրբծննդյան ֆիլմ, սատանայական ֆիլմ[1] և միստիկ սարսափ |
Թեմա | գերբնական, մարդու հղիություն և Նեռ |
Հիմք | Ռոզմարիի երեխան |
Թվական | հունիսի 12, 1968[2] և 1968 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոման Պոլանսկի |
Պրոդյուսեր | Ուիլյամ Քասլ |
Սցենարի հեղինակ | Ռոման Պոլանսկի և Այրա Լևին |
Դերակատարներ | Միա Ֆերրոու և Ջոն Կասսավետիս |
Օպերատոր | Ուիլյամ Ֆրեյկեր |
Երաժշտություն | Կշիշտոֆ Կոմեդա |
Մոնտաժ | Սեմ Օ Սթին և Բոբ Վուման |
Պատմվածքի վայր | Նյու Յորք շրջան |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 137 րոպե[3] |
Բյուջե | 2 300 000 $[4] |
Հաջորդ | Ինչ պատահեց Ռոզմարիի երեխայի հետ |
Rosemary's Baby (1968) Վիքիպահեստում |
Ռութ Գորդոնը «Օսկար» մրցանակի է արժանացել որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Ֆիլմը արժանացել է նաև 8 տարբեր մրցանակների։ Այս ֆիլմը Ռոման Պոլանսկու Հոլլիվուդում նկարած ֆիլմն է և նրա գրական ստեղծագործություն էկրանավորելու առաջին փորձը։ AFI վարկածով 100 տարվա կտրվածքով 100 ամենասուր սյուժեներով ֆիլմերի ցանկում զբաղեցնում է 9-րդ տեղը[5]։ 2014 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է ԱՄՆ-ի Ազգային ֆիլմերի պահոցում՝ ունենալով մշակութային, պատմական կամ գեղագիտական նշանակություն։