From Wikipedia, the free encyclopedia
«Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի կիրառում («Գամբիան ընդդեմ Մյանմայի»), առավելապես հայտնի է որպես Ռոհինջաների ցեղասպանության գործ[1], դատական գործ, որը ներկայումս քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) կողմից։ Գործը հարուցվել է 2019 թվականին Գամբիայի Հանրապետության կողմից՝ Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ-պետությունների[2]։
Ռոհինջաների ցեղասպանության դատական գործ «Գամբիան ընդդեմ Մյանմայի» | |
Արդարադատության միջազգային դատարան | |
---|---|
Արդարադատության միջազգային դատարանը | |
Դատական գործ | |
Ըստ հայցի | Գամբիա |
Պատասխանող | Մյանմա |
Հայցապահանջ կամ բողոք | Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա |
Ամսաթիվ | 2019 թվական |
Ելքային ակտ | սպասվում է |
Դատարանի կազմ | |
Դատավորներ | |
Պորտալ «Իրավունք» |
Ռոհինջա ժողովուրդը իսլամադավան հնդ-արիական[3] էթնիկ փոքրամասնություն է, որը վերջին տարիներին ենթարկվել է զանգվածային հալածանքների և էթնիկ զտումների բուդդայական մեծամասնություն ունեցող Մյանմա պետությունում։ Ռոհինջաների հետապնդումը ներկայումս մի շարք շրջանակների կողմից որակվում է որպես ցեղասպանություն[4]։ Խնդիրը կայանում է նրանում, որ Մյանմայի կառավարությունը նրանց համարում է անօրինական ներգաղթյալներ, սակայն ռոհինջա ժողովուրդը պնդում է, որ նրանք ապրում են այդ տարածքներում սերունդներ շարունակ, և որ Մյանմարի կառավարության գործողությունները իրենց և ողջ իսլամական համայնքի նկատմամբ անարդարացի են և անօրինական։
Աուն Սան Սու Չժին այս հակամարտությունը նկարագրում է որպես «ներքին զինված հակամարտություն», որն առաջացել է Մյանմարի կառավարության վրա ռոհինջաների հարձակումների հետևանքով։ Գործը նախագահող դատավոր Աբդուլկավի Ահմեդ Յուսուֆը Մյանմային չորս ամիս ժամանակ է տվել իր վճիռներն իրականացնելու համար. Մյանմարը պետք է «ձեռնարկեր բոլոր հնարավոր միջոցները ցեղասպանությունը կանխելու համար»։
2019 թվականի նոյեմբերի 11-ին Գամբիան 35 էջանոց դիմում է ներկայացնում Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Մյանմարի՝ գործի հարուցումը հիմնավորելով Ցեղասպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների erga omnes բնույթով[5]։ Դիմումում ասվում էր, որ Մյանմայի կառավարության ձեռամբ 2016 թվականի հոկտեմբերից Ռախին նահանգում ռոհինջա ժողովրդի դեմ իրականացվել են զանգվածային սպանություններ, բռնաբարություններ և հրկիզումներ, և որ այդ գործողությունները խախտում են Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան։ Գամբիայի շահերը ԱՄԴ-ի առաջ ներկայացնում էին «Foley Hoag» իրավաբանական ընկերության փաստաբանների կողմից՝ Փոլ Ռեյխլերի գլխավորությամբ։ Դիմումատուների փաստաբանական թիմի կազմում էին նաև պրոֆեսորներ Ֆիլիպ Սանդսը Լոնդոնի համալսարանական քոլեջից և Փայամ Ախավան ՄաքԳիլ համալսարանից[6]։ Մյուս կողմից, առաջնորդ և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժին ներկայացնում էր Մյանմարի կառավարությունը՝ իրավաբանական թիմի հետ միասին[7]։
Գամբիան դիմումին կից ներկայացնում է միջնորդություն՝ պաշտպանության ժամանակավոր միջոցների կիրառման համար։ ՄՔԴ-ն այդ հայցապահանջի վերաբերյալ իրականացնում է լսումներ 2019 թվականի դեկտեմբերի 10-12-ն ընկած ժամանակահատվածում[8]։ Դատական լսումների մեկնաբանը գործընթացը նկարագրել է «ուշագրավ» տերմինով՝ նշելով, որ Գամբիայի թիմը տրամադրել է վայրագությունների «դաժան նկարագրություններ», մինչդեռ Աուն Սան Սու Չժին սկզբունքայնորեն խուսափում էր օգտագործել «ռոհինջա» բառը, բացառությամբ՝ Արականի ռոհինջաների փրկության բանակի հիշատակությունների[9]։
2020 թվականի հունվարի 23-ին ՄԱԿ-ի բարձր դատարանը որոշում է կայացնում Գամբիայի՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու դիմումի կապակցությամբ՝՝Մյանմային կարգադրելով կանխել ռոհինջա իսլամադավան ժողովրդի դեմ ցեղասպանական գործողությունները գործի վարույթում գտնվելու ընթացքում և պարբերաբար զեկուցել հրամանի կատարման մասին[10]։
«Միջազգային իրավունքի եվրոպական հանդեսը» (European Journal of International Law)՝ ի դեմս Նոթինգհեմի համալսարանի իրավաբանական դպրոցի պրոֆեսոր Մարկո Միլանովիչի, դատարանի որոշումն անվանումէ «ակնհայտ հաղթանակ Գամբիայի համար և ռոհինջաների գործի համար, ընդհանուր առմամբ», բայց նաև նշել է, որ հրամանը հիմնականում կրկնում է գոյություն ունեցող «պետական պարտավորությունները Ցեղասպանության մասին կոնվենցիայով»[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.