Գամբիա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գամբիա (անգլերեն՝ The Gambia), պետություն արևմտյան Աֆրիկայում։ Աֆրիկայի մայրցամաքային մասի ամենափոքր պետությունն է։ Հյուսիսում, հարավում ու արևելքում սահմանակցում է Սենեգալի հետ, արևմուտքում մի փոքր տարածքում նրա ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ 1965 թվականի փետրվարի 18-ին Գամբիան անկախացել է Բրիտանական կայսրությունից և ընդգրկվել Ազգերի Համագործակցության մեջ՝ նրա կազմում մնալով մինչ 2013 թվականի հոկտեմբերի 2-ը։ Գամբիայի մայրաքաղաքը Բանջուլն է, խոշորագույն քաղաքը՝ Սերեկունդան։
Remove ads
Աշխարհագրություն
Արևելքից, հյուսիսից և հարավից սահմանակից է Սենեգալին։ Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Տարածությունը 11,3 հազար կմ քառակուսի է։ Տերիտորիան տափարակ ցածրադիր հարթավայր է (բարձրությունը մինչև 100 մ), որ ձգվում է Գամբիա գետի զույգ ափերի երկայնքով։ Մայրաքաղաքը՝ Բանջուլ[8]։
Տնտեսություն
Ագրարային երկիր է։ Արտահանման համար մշակում են գետնանուշ, իսկ ներքին սպառման համար՝ բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, հացարմատ և այլն։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, ձկնորսությամբ և փայտամթերում։ Կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է արհեստագործությունը[8]։ |փողը =դալասի |փողը1 = բուտուов |Աճը = Կաղապար:Աճը 5,4% (2018)[9] |ՀՆԱ-ն = $761 մլն[9]
Գյուղատնտեսությունը
Գյուղատնտեսությունը Գամբիայի տնտեսության գլխավոր ճյուղն է։ Գլխավոր արտահանվող ապրանքը գետնանուշն է, ներքին օգտագործման համար արտադրվում է բրինձ, եգիպտացորեն։ Զարգացած է ձկնորսությունը ինչպես ծովային, այնպես էլ գետային։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է աշխատուժի 75%-ը։ Գետնանուշի արտադրությունը կազմում է ՀՆԱ -ի 5.3%-ը, ուրիշ ապրանքները՝ 8.3%, տնային հոտերը՝ 4.4%, ձկնորսությունը՝ 1.8%-, իսկ անտառագործությունը՝ 0.8%:
Արդյունաբերությունը
2015 թվականին արդյունաբերությունը տվել է ՀՆԱ-ի 13%-ը։ Արդյունաբերության հիմնական ճյուղը մթերայինն է։ Արտադրվում է նաև օճառ, ոչ ալկոհոլային խմիչքներ և հագուստներ։
- գետնանուշ
- ձուկ և կաշի
- խմիչքներ
- փայտամշակում
- մետաղամշակում
- հագուստներ
Remove ads
Պատմություն
Կոչվել է Գամբիա գետի անունով։ 19-րդ դարի սկզբից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անկախություն է ստացել 1965 թվականի փետրվարի 18-ին։ 1970 թվականին հռչակվել է հանրապետություն[8]։
2015 թվականի դեկտեմբերի 12-ին երկրի նախագահ Յահյա Ջամեն երկիրը հայտարարեց Իսլամական հանրապետություն։
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads