From Wikipedia, the free encyclopedia
Ռոմանովներ, ռուսական իշխանական տոհմ (1347-1613), Ռուսաստանի թագավորներ (1613-1721), Ռուսաստանի կայսրեր (1721-1917)։ Միաժամանակ կայսերական իշխանությանը զուգահեռ՝ Լեհական թագավորներ, Լիտվայի և Ֆինլանդիայի մեծ իշխաններ, Օլդենբուգի և Հոլշթայն-Հոտտորպի դուքսեր, Մալթայի օրդենի մեծ մագիստրոսներ։ Գահից հրաժարվել են 1917 թվականին։
Ռոմանովներ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Տիրույթներ | Ռուսաստան |
Ծագում | Անդրեյ Կոբիլայ |
Տիտղոսներ |
|
Հիմնադիր | Միխայիլ Ռոմանով |
Մեծագույն ներկայացուցիչ | Պետրոս I, Եկատերինա II, Ալեքսանդր I |
Հիմնում | 1613 |
Ավարտ | 1917 (Փետրվարյան հեղափոխություն) |
Ազգային պատկանելիություն | Ռուս, Գերմանացի |
Դավանանք | Քրիստոնեություն |
Կրտսեր ճյուղեր | Head of the House of Romanov? |
Պետրոս Մեծի (1682-1725) դստեր՝ Ելիզավետա Պետրովնայից (1741-1761) հետո Ռոմանովների ուղիղ գիծն ընդհատվում է. 1762 թվականի հունվարի 5-ին գահ են բարձրանում Հոլշթայն-Հոտտորպի դուքսերը։ Պետրոս Մեծի մյուս դուստրը՝ Աննա Պետրովնան, ամուսնացել էր Կառլ-Ֆրիդրիխ Հոլշթայն-Հոտտորպցու հետ, և նրանց որդին՝ Կառլ Պետեր Ուլրիխ Հոլշթայն-Հոտտորպցին ճանաչվում է կայսերական տան անդամ և թագադրվում որպես Պետրոս III։ Վերջինիս կինը՝ Սոֆիա Ավգուստա Ֆրեդերիկա ֆոն Անհալտ Ցերբստ Դորնբուրգը, սպանում է նրան և գահ բարձրանում որպես Եկատերինա II կայսրուհի (1762-1796)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.