Ռոման Սերգեյի Արուտյունով (նոյեմբերի 5, 1934(1934-11-05), Մարալյան Սարով, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1976)։

Արագ փաստեր Ռոման Սերգեյի Արուտյունով, Ծննդավայր ...
Ռոման Սերգեյի Արուտյունով
1934
ԾննդավայրՄարալյան Սարով, ԼՂՀ Մարտակերտի շրջան
Զորատեսակմոտոհրաձգային զորքեր, Քաղաքացիական պաշտպանության զորքեր և Motorized Rifle Troops?
Կոչումգեներալ-մայոր
Հրամանատարն էր8th Guards Combined Arms Army?
ԿրթությունԲաքվի հետևակային ուսումնարան (1958)
Պարգևներ

Փակել

Կենսագրություն

Ռոման Արուտյունովը ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարալյան (Մարալյան Սարով) գյուղում։ 1958 թվականին ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, 1966 թվականին՝ Մոսկվայի ռազմական ակադեմիան։ 1962-1963 թվականներին եղել է հրաձգային վաշտի, 1966-1967 թվականներին՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, 1967-1968 թվականներին՝ մոտոհրաձգային դիվիզիայի շտաբի ուսումնական մասի պետի տեղակալ, 1968-1969 թվականներին՝ տանկային գնդի շտաբի պետ, 1969-1971 թվականներին՝ օպերատիվ բաժնի պետ, դիվիզիայի շտաբի պետի տեղակալ, 1971-1973 թվականներին՝ գնդի հրամանատար, 1973-1974 թվականներին՝ դիվիզիայի շտաբի պետ, 1974-1979 թվականներին՝ դիվիզիայի հրամանատար, 1979-1984 թվականներին՝ 8-րդ գվարդիական բանակի հրամանատարի տեղակալ, 1984-1986 թվականներին՝ Մոսկվայի զինվորական օկրուգի վարչության պետի տեղակալ, 1986-1990 թվականներին՝ Մոսկվայի մարզի քաղաքացիական պաշտպանության բարձրագույն սպայական դասընթացի պետ[1][2]։

Զորացրվել է 1990 թվականին, զբաղվում է հասարակական գործունեությամբ, Մոսկվայի հայկական համայնքի գործադիր կոմիտեի պետն է։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան, 1970, մայիսի 14
  • «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին մատուցած ծառայության» երրորդ աստիճանի շքանշան
  • Գեներալ-մայորի կոչում, 1976, հոկտեմբերի 28
  • Կարմիր աստղի երկրորդ շքանշան, 1985

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.