From Wikipedia, the free encyclopedia
Ռոմինա Փաուեր (ամբողջ անունը` Ռոմինա Ֆրանչեսկա Փաուեր (անգլ.` Romina Francesca Power), հոկտեմբերի 2, 1951[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկա-իտալական երգչուհի, դերասանուհի և նկարչուհի։
Ռոմինա Փաուեր անգլ.՝ Romina Power | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1951[1][2][3][…] (72 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Իտալիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | երգչուհի, կինոպրոդյուսեր, ձեռնարկատեր, բարձրաշխարհիկ հեղինակություն, հեռուստատեսային դերասանուհի, երգերի հեղինակ, հաղորդավար և կինոռեժիսոր |
Ամուսին | Ալ Բանո |
Ծնողներ | հայր՝ Թայրոն Փաուեր կրտսեր, մայր՝ Լինդա Քրիստիան |
Անդամություն | Al Bano & Romina Power? |
Երեխաներ | Իլենիա Կարիզի, Cristèl Carrisi?, Romina Carrisi? և Yari Carrisi? |
Կայք | rominapower.guru |
Romina Power Վիքիպահեստում |
Ռոմինա Փաուերը ծնվել է Լոս-Անջելեսում, հայտնի ամերիկյան դերասան Թայրոն Փաուերի և վերջինիս երկրորդ կնոջ` դերասանուհի Լինդա Քրիստիանի ընտանիքում։ Ծնողների ամուսնալուծությունից հետո, Ռոմինան քրոջ հետ միասին մնաց մոր մոտ։ Քանի որ նրանք շատ էին ճանապարհորդում, Ռոմինայի մանկությունն հիմնականում անցել է Մեքսիկայում և Իտալիայում։ Կրթությունն ստացել է Մեծ Բրիտանիայի քոլեջներից մեկում։
Մանկության տարիներին նրա վրա ազդեցություն են թողել 1950-ական թվականների ամերիկյան մյուզիքլները և մեքսիկական ժողովրդական մարիաչի ժանրի երաժշտությունը, որի արդյունքում էլ նա հրապուրվել է երաժշտությամբ։ Իր առաջին երգը գրել է դեռահաս տարիքում` իր ծննդյան օրը կիթառ նվեր ստանալուց հետո։ Բացի այդ` Ռոմինան սկսել էր նկարահանվել նաև եվրոպական ֆիլմերում, այդ թվում նաև իսպանացի Հեսուս Ֆրանկոյի «Ժյուստինա կամ առաքինիի դժբախտությունը» (1969 թ.) կինոնկարում, որտեղ նա նկարահանվել էր բոլորովին մերկ։ 1967 թվականին` ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ, Ռոմինան ծանոթացել է իտալացի երգիչ Ալ Բանոյի հետ և երեք տարի անց` ամուսնացել նրա հետ։
1975 թվականից նրանք սկսեցին ելույթներ ունենալ միասին, մեծ ճանաչում ձեռք բերեցին Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի երկրներում։ Հատկապես հանրահայտ էին նրանց «Sharazan» (1981 թ.), «Felicita`» (1982 թ.), «Che angelo sei» (1982 թ.), «Ci sara» (1984 թ.), «Sempre, Sempre» (1986 թ.) և «Liberta`» (1987 թ.) երգերը, իսկ «Ci sara» երգը 1984 թվականին, Սան-Ռեմոյի փառատոնում գրավեց առաջին տեղը։ Միասին նրանք ձայնագրել են ավելի քան քսան երաժշտական ալբոմ, երկու անգամ մասնակցել են Եվրատեսիլ երգի մրցույթին (1976 թ., 1985 թ.): Նրանց երգերից շատերը դարձել են հիթեր։
1984 թվականին զույգն այցելել է ԽՍՀՄ, որտեղ նրանց մասնակցությամբ նկարահանվել է «Կախարդական սպիտակ գիշեր» երաժշտական ֆիլմը։ 1985 թվականին, «Felicita`» ալբոմի համար ստացել են գերմանական Golden Globe պարգևը։ Այդ ալբոմը միայն Գերմանիայում վաճառվել էր ավելի քան վեց միլիոն տպաքանակով։ Համատեղ ստեղծագործական կյանքի ընթացքում, մինչև 1996 թվականը, Ալ Բանո և Ռոմինա Փաուեր զույգը վաճառել է 65 միլիոն ձայնասկավառակ։
1999 թվականին Ալ Բանոն և Ռոմինա Փաուերը ամուսնալուծվեցին։ Ալ Բանոն շարունակեց իր երգչի սոլո կարիերան, իսկ Ռոմինան ժամանակավորապես հեռացավ երաժշտության աշխարհից։ Այնուամենայնիվ, 2013 թվականին, Ալ Բանոյի 70-ամյակի կապակցությամբ, հոբելյարի հետ միասին նա հայտնվեց բեմին։
2006-2007 թվականներին, Ռոմինան Միլանում կազմակերպեց իր նկարների ցուցահանդեսը։ 2007 թվականին Արիզոնայում տուն գնեց և որոշեց լքել Իտալիան։ Նա ցանկանում էր ինքնահաստատվել որպես երգիչ և գրող, որը չէր կարող անել Իտալիայում, քանի որ այնտեղ նրան դեռևս ընկալում էին որպես Ալ Բանոյի կին։ 2012 թվականին թողարկվել է նրա «Da lontano» ալբոմը, որը ձայնագրվել էր դեռևս 1998-1999 թվականներին։ 2014 թվականից Ռոմինա Փաուերն ու Ալ Բանոն հաճախակի ելույթներ են ունենում միասին։
1970-1999 թվականներին Ռոմինա Փաուերն ամուսնացած է եղել իտալացի երգիչ Ալ Բանոյի հետ։ Նրանք ունեցել են չորս երեխա` մեկ որդի և երեք դուստր։ 1994 թվականի հունվարի 6-ին նրանց ավագ դուստրը` Իլենիա Կարիզին, Նոր Օռլեանում, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ կորել է և մինչ օրս նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1965 | Տնային տնտեսություն իտալական ձևով | Menage all'italiana | Ստելլա Ռոբոտտի |
1966 | Ես ինչպես սովորեցի սիրել կանանց | Come imparai ad amare le donne | Իռենե |
1967 | Արևի տակ | Nel sole | Լորենա Վիվալդի |
1968 | Աշխարհի ոսկին | L'oro del mondo | Լորենա Վիվալդի |
1968 | 24 ժամ կնոջ կյանքից | Vingt-quatre heures de la vie d'une femme | Մարիետա |
1969 | Մարքիզ դը Սադի Ժյուստինան | Marquis de Sade: Justine | Ժյուստինա |
1969 | Անկուշտները | Femmine insaziabili | Գլորիա Բրիգհտոն |
1970 | Հրեշտակներն առանց դրախտի | Angeli senza paradiso | Աննա Ռոսկոֆ |
1983 | Շամպայն դրախտում | Champagne in paradiso | - |
1996 | Սանդոկանի վերադարձը | Il ritorno di Sandokan | Մահառանի Սուրամա |
2007 | Սթրիփ - ակումբի հեքիաթները | Go Go Tales | Յոլանդա Վեգա |
Ալ Բանոյի հետ
Տարեթիվը | Անվանումը |
---|---|
1975 | Atto I |
1978 | 1978 |
1979 | Aria pura |
1981 | Sharazan (իսպաներեն) |
1982 | Felicità |
1982 | Felicidad (իսպաներեն) |
1982 | Che angelo sei |
1983 | Que ángel será (իսպաներեն) |
1984 | The Golden Orpheus Festival 1984 |
1984 | Effetto amore |
1986 | Sempre sempre |
1986 | Siempre siempre (իսպաներեն) |
1987 | Libertà! |
1987 | Libertad (իսպաներեն) |
1988 | Fragile |
1988 | Fragile (իսպաներեն) |
1990 | Fotografia di un momento |
1990 | Fotografía de un momento (իսպաներեն) |
1990 | Weihnachten bei uns zu Hause (also known as Corriere di Natale) |
1991 | Navidad ha llegado (իսպաներեն) |
1991 | Vincerai |
1991 | Vencerás (իսպաներեն) |
1993 | Notte e giorno |
1993 | El tiempo de amarse (իսպաներեն) |
1995 | Emozionale |
1995 | Amor sagrado (իսպաներեն) |
1996 | Ancora... Zugabe |
2015 | The Very Best – Live aus Verona |
Սոլո
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.