Ռոմի Շնայդեր
From Wikipedia, the free encyclopedia
Ռոմի Շնայդեր (գերմ.՝ Romy Schneider, իրական անունը՝ Ռոզմարի Մագդալեն Ալբաչ-Ռեթթի, գերմ.՝ Rosemarie Magdalena Albach-Retty, սեպտեմբերի 23, 1938(1938-09-23)[1][2][3][…], Վիեննա, Նացիստական Գերմանիա[4] - մայիսի 29, 1982(1982-05-29)[1][2][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5]), գերմանաֆրանսիական դերասանուհի, ավստրիական, գերմանական և ֆրանսիական կինոյի աստղ։ Մառլեն Դիտրիխի և Հիլդեգարդ Կնեֆի հետ միասին Ռոմի Շնայդերը հանդիսանում է XX դարի գերմանացի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, ոí արժանացել է միջազգային ճանաչման և փառքի։
Ռոմի Շնայդեր ավստր․ Romy Schneider | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1938(1938-09-23)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Նացիստական Գերմանիա[4] |
Մահացել է | մայիսի 29, 1982(1982-05-29)[1][2][3][…] (43 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5] |
Գերեզման | Cemetery of Boissy-sans-Avoir, France |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[6], Գերմանիա[6] և Ավստրիա[6] |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ընտրանի | Սիսի, La Piscine?, That Most Important Thing: Love?, Le vieux fusil? և A Simple Story? |
Ծնողներ | հայր՝ Վոլֆ Ալբախ Ռետի, մայր՝ Մագդա Շնայդեր |
Ամուսին(ներ) | Harry Meyen? և Daniel Biasini? |
Համատեղ ապրող(ներ) | Ալեն Դելոն և Laurent Pétin? |
Երեխա(ներ) | Sarah Biasini?[6] և David Haubenstock? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռոմի Շնայդերը նորամուտը կինոյում կայացել է 15 տարեկան հասակում։ Մոր՝ Մագդա Շնայդերի հետ միասին նա խաղում է «Երբ ծաղկում է սպիտակ եղրևանին» («Wenn der weiße Flieder wieder blüht», 1953 թվական) և «Քայլերգ կայսրի համար» («Die Deutschmeister», 1955 թվական) մելոդրամատիկ ֆիլմերում։ 1955-1957 թվականներին Շնայդերը նկարահանվում է ավստրիական կայսրուհի Ելիզավետայի դերում Էռնստ Մարիշկայի «Սիսի» (« Sissi»), «Սիսի - երիտասարդ կայսրուհի» («Sissi — Die junge Kaiserin») և «Սիսի։ Կայսրուհու դժվար տարիները» («Sissi — Schicksalsjahre einer Kaiserin») կինոեռագրությունում և հասնում է միջազգային ճանաչման, սակայն դառնում է այդ նրբակիրթ կինոկերպարի պատանդը։
Առավել բարդ դերերի փնտրտուքում Շնայդերը 1958 թվականին ուղևորվում է Փարիզ, որտեղ կայանում է նրա թատերական նորամուտը Ջոն Ֆորդի «Ափսոս, որ նա անառակ է» ողբերգությունում։ 1963 թվականին Շնայդերը նկարահանվում է ԱՄՆ-ում, «Կարդինալ» («The Cardinal») ֆիլմում, որում դերակատարման համար արժանանում է նոմինացիայի «Ոսկե Գլոբուս» մրցանակի համար։ 1969 թվականին Շնայդերը Ալեն Դելոնի հետ նկարահանվում է «Լողավազան» («La Piscine») ֆիլմում։
1970-ական թվականներին Ռոմի Շնայդերը գտնվում էր իր դերասանական կարիերայի գագաթնակետին։ Նա նկարահանվում էր խառնվածքային դերերում հայտնի կինոռեժիսորներ Կլոդ Սոտեի, Անժեյ Ժուլավսկու և Լուկինո Վիսկոնտիի ֆիլմերում և դառնում է այն ժամանակների ֆրանսիական կինոյի ամենահաջողակ դերասանուհիներից մեկը։ «Կարևորը սիրել է» («L' Important C’Est D’Aimer», 1975 թվական) և «Հասարակ պատմություն» («Une histoire simple», 1978 թվական) ֆիլմերում իր դերերի համար Ռոմի Շնայդերը արժանանում է «Լավագույն դերասանուհու համար» «Սեզար» մրցանակի։
Ռոմի Շնայդերի մասնակցությամբ վերջին ֆիլմը՝ «Անցորդը Սան Սուսիից» («La passante du Sans-Souci»), վարձույթ է դուրս գալիս 1982 թվականին, դերասանուհու մահից մի քանի շաբաթ առաջ։ 2008 թվականին Ռոմի Շնայդերը հետմահու արժանանում է «Սեզար» մրցանակի «Կինեմատոգրաֆում բացառիկ վաստակի համար»։ Ռոմի Շնայդերի անունն է կրում ֆրանսիական «Ռոմի Շնայդերի մրցանակը», որը հանձնվում է երիտասարդ կինոդերասաններին և ավստրիական հեռուստատեսային «Ռոմի» մրցանակը։