ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ռոջեր Բոմպաս (անգլ.՝ Rodger Bumpass, նոյեմբերի 20, 1951[1], Լիթլ Ռոք, ԱՄՆ), ամերիկացի հնչյունավորման դերասան, կոմիկ, սթենդ ափ կոմիկ, դերասան, երգիչ։ Առավել հայտնի է «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» մուլտսերիալի Սքուիդվարդ Տենտակլես հերոսի հնչյունավորմամբ։
Ռոջեր Բոմպաս անգլ.՝ Rodger Bumpass | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1951[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Լիթլ Ռոք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Arkansas State University? և Little Rock Central High School? |
Երկեր | Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ |
Մասնագիտություն | հնչյունավորող, կատակերգու, դերասան և երգիչ |
Rodger Bumpass Վիքիպահեստում |
Ռոջեր Բամպասը ծնվել է Լիթլ Ռոքում՝ Արիզոնա նահանգում։ Սովորել է Լիթլ Ռոքի Կենտրոնական միջին դպրոցում, որտեղ ստացել է իր առաջին թատերական կրթությունը։ Արկանզաս նահանգի համալսարանում սովորել է ռադիո և հեռուստատեսություն մասնագիտությամբ, նաև թատերական ֆակուլտետում։ Աշխատել է համալսարանական ավանի ռադիոկայանում, KAIT-TV հեռուստակայանում, որը պատկանում էր Raycom Media-ին և ABC-ին․ այստեղ ունեցել է մի քանի պարտականություն՝ հաղորդավարի, կինոռեժիսորի, օպերատորի, աուդիոտեխնիկի և տեխնիկական ռեժիսորի[2]։ KAIT-ում գտնվելու ընթացքում նաև գրել է, եղել է «Mid-Century Nonsense Festival Featuring Kumquat Theater» կատակերգական նախագծի պրոդյուսերը և կատարողը[3]։ Համալսարանն ավարտել է 1976 թվականին, այդ ժամանակ նրա պրոֆեսորներից մեկը խորհուրդ է տվել զբաղվել պրոֆեսիոնալ թատրոնով, նա Նյու Յորք է մեկնել 1977 թվականի հունիսին[2]։
1977 թվականին դեր է ստացել երաժշտական և կատակերգական «Դա զվարճալի չէ, դա ցավալի է» ռեալիթի շոուում և նրա հետ հյուրախաղերի է մեկնել մինչև 1978 թվականը։ Նույն թվականին մասնակցել է HBO-ի համար «Disco Beaver from Outer Space» հեռուստաշոուում։ 1979 թվականին Բոմպասը գլխավոր դեր է խաղացել «Jaws 3, People 0» ֆիլմում, որտեղ սիրային տեսարան ուներ Բո Դերեկի հետ։ Սակայն ֆիլմը չեղարկվել է «Ծնոտներ» ֆիլմի ստեղծողների առարկության պատճառով[2]։ 1980 թվականին Բոմպասը ստեղծել է Ֆորտման անունով կերպարը, որը հայտնվել է «National Lampoon White Album» ձայնասկավառակի վրա, որն էլ հետագայում ոգեշնչել է Հովարդ Սթենի կերպարին[4]։
Բոմպասը առավել հայտնի է Սքուիդվարդ Տենտակլեսի և Nickelodeon-ի «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» մուլտսերիալի տարբեր կերպարների հնչյունավորմամբ[5]։ 2012 թվականին Բոմպասը ստացել է «Էմմի» ցերեկային մրցանակի անվանակարգ՝ Սքուիդվարի կերպարի համար[6]։ Նա նաև հայտնի է այն բանով, որ հնչյունավորել է «Առյուծ արքա» մուլտֆիլմի բորենուն, «Ձմեռների զավթիչ»-ի պրոֆեսոր Մեմբրանին և «Երիտասարդ տիտաններ»-ի բժիշկ Լեյթին[2]։ Բոմպասը նաև նկարահանվել է 1960-ական թվականների ֆիլմերում, հայտնվել է նաև բեմում 1970-ական թվականներից մինչև 1980-ական թվականների վերջ[2][7]։ IMDb տվյալներով՝ Բոմպասը ավելի քան 693 նախագծի հեղինակ է։
2019 թվականի հուլիսի 27-ին Բոմպասը ամուսնացել է Անժելա Վան Զանդի հետ, որի հետ հարաբերություններ է ունեցել ավելի քան 50 տարի[8][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.