հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռուբեն Մարտիրոսի Ադալյան (նոյեմբերի 10, 1929[1][2], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 6, 2019, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ (1990)։
Ռուբեն Ադալյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1929[1][2] |
Ծննդավայր | Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Վախճանվել է | հունիսի 6, 2019 (89 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1950)[1] և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1956)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Ռուբեն Ադալյան Վիքիդարանում |
Նկարիչ, ջութակահար Ռաֆֆի Ադալյանի և գրող Նորայր Ադալյանի եղբայրն է։
Ծնվել է 1929 թվականին Սիմֆերոպոլում։ 1938 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։ 1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին, 1971 թվականին «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։
1972 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։ 2001 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի[3]։
Ադալյանի արվեստին բնորոշ են իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը («Ձիերի ճակատամարտ», նկարաշար, 1972-1976), դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը («Հիրոսիմա», 1968, «Գնդակահարություն», 1970, երկուսն էլ՝ Ժամանակակից արվեստի թանգարան), բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները («Մետամորֆոզներ», 1965-1970, «Հին Երևան», 1978-1988, նկարաշարեր)։
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի այլ թանգարաններում, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.