հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Ռուբեն Գևորգի Նակյան (օգոստոսի 10, 1897[1][2][3][…], College Point, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 4, 1986[2][3][5][…], Սթենֆորդ), հայ քանդակագործ։
Ռուբեն Նակյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | College Point, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1986[2][3][5][…] (89 տարեկան) |
Վախճանի վայրը | Սթենֆորդ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա |
Մասնագիտություն | քանդակագործ, ուսուցիչ և նկարազարդող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
1912-1915 թվականներին` սովորել է Նյու Յորքի Ազատ արվեստների դպրոցում, Գեղեցիկ արվեստների ակադեմիայում[6]։
Սկզբնական շրջանում ստեղծել է անիմալիստական գործեր`
1930 թվականին մասնակցել է «33 մոդեռնիստներ» ցուցահանդեսին։ Մեկ տարի հետո հանդիպել է Արշիլ Գորկուն, որը մեծ ազդեցություն է թողել Նակյանի գեղագիտական սկզբունքների կողմնորոշման և հաստատման վրա։ Ստեղծել է անվանի արվեստագետների և քաղաքական գործիչների դիմաքանդակներ, Աստվածաշնչի և դիցաբանական թեմաներով հորինվածքներ՝
Նրա «Խաչից իջեցնելը» մոնումենտալ քանդակը՝ Մեծ եղեռնին նվիրված հուշակոթողը (բրոնզափառ գիպս, 1972), դրված է Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում։ Նակյանի աշխատանքներին (առավելապես բրոնզափառ թրծակավով) բնորոշ է դասական ավանդույթների, էքսպրեսիոնիզմի և սյուրռեալիզմի տարրերի ազատ համադրումը։ 1972 թվականին ընտրվել է «Արվեստի և գրականության Ազգային ակադեմիայի» անդամ, իսկ 1973 թվականին Բրիջպորտի համալսարանը (Կոնեկտիկուտ) նրան է շնորհել պատվավոր դոկտորի կոչումը[7]։ Գործերից պահվում են ԱՄՆ-ի թանգարաններում։
1920-ականներից Նակյանի ստեղծագործությունները ներկայացվել են ցուցահանդեսներում։ Առաջին անհատականը տեղի է ունեցել 1926 թվականին Նյու Յորքի «Ուիթնի Ստուդիո-Քլաբում», «Դաունթաուն» և «Գրանդ Սենտրալ» պատկերասրահներում։ Ցուցադրվել է Չիկագոյի «Արվեստի ինստիտուտում» և Նյու Յորքի «Արդի արվեստի» և «Ուիթնի» թանգարաններում։ Քանդակագործության ասպարեզում Միացյալ Նահանգներն է ներկայացրել 1961 թվականին Սան Պաուլոյի (Բրազիլիա) 6-րդ բիենալեում, իսկ 1968 թվականին՝ Վենետիկի 34-րդ բիենալեում։ Ցուցահանդեսներ է ունեցել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա), Վաշինգտոնում, Ստամֆորդում և Գրինիչում (Կոնեկտիկուտ), Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա), Չիկագոյում (Իլինոյս), Հյուստոնում (Տեխաս), Միլուոքիում (Վիսկոնսին), Փարիզում, Լիսաբոնում, Դրեզդենում և Շաումբերգում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.