From Wikipedia, the free encyclopedia
Ռուի Բլաս (ֆր.՝ Ruy Blas), ֆրանսիացի գրող, բանաստեղծ և ողբերգակ Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկ դրաման` հինգ գործողությամբ[1], գրված Ալեքսանդրյան ոտանավորով։ Հյուգոն այն գրել է 1838 թվականի օգոստոսին։ Ընդամենը մի քանի ամիս անց ստեղծագործությունը հրապարակվել է։
Ռուի Բլաս ֆր.՝ Ruy Blas | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ողբերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Վիկտոր Հյուգո |
Երկիր | Ֆրանսիա |
Բնագիր լեզու | ֆրանսերեն |
Գրվել է | 1838 |
Տեսարան | Իսպանիա |
Հրատարակվել է | 1839 |
Ruy Blas |
«Ռուի Բլաս» դրամայի վրա Հյուգոն աշխատել է մեկ ամսից քիչ երկար՝ 1838 թվականի հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 11-ը։ Սկզբից նա տատանվել է վերնագրի ընտրության հարցում։ Պահպանվել են վերնագրի հեղինակային տարբերակները՝ «Թագուհին կարոտում է» և «Դոն Սելյուստի վրեժը»։ Բայց հետագայում Հյուգոն այս տարբերակները մերժել է` արտաքինից ազդեցիկ այդ վերնագրերին նախընտրելով ներքին ազդեցիկությամբ «Ռուի Բլաս» հասարակ վերնագիրը, որն ընդգծվում է կոռումպացված հասարակության դեմ ապստամբ ժողովրդի ծոցից ելած անհատի պայքարի կարևորությունը։
Ավարտելով 1830-ական թվականների ռոմանտիկ դրամաների շրջանը` Հյուգոն «Ռուի Բլաս» դրամայում զարգացնում և սրացնում է դրանց գլխավոր գծերը։ Այս դրամայում «Էռնանի» դրամայից հետո հեղինակը նորից անդրադառնում է Իսպանիային, բայց այս անգամ արդեն բացարձակության ձևավորման շրջանի փոխարեն ներկայացնելով խորը անկման շրջանը։ Դրամայի գործողությունները կատարվում են մոտավորապես 1699 թվականին, Հաբսբուրգներ թագավորական դինաստիայի վերջին թագավոր Կառլ II թագավորի ժամանակ, որի թագավորումը համարվել է երբեմնի ուժեղ իշխանության ուժերի ամբողջական սպառման շրջան։ Այս դրաման յուրահատուկ փայլով վերարտադրում է Իսպանիայի 17-րդ դարի մռայլ և տոթ մթնոլորտը, այն մեծ ուժով պիտակավորում է ագահ կառավարիչների հանցավոր խմբին, որը հափշտակում է ազգային բարիքն ու ժողովրդին թողնում աղքատության մեջ։ Վերջապես, մեծ այստեղ մեծ ուժով հաստատվում է սիրո մարդասիրական ընկալումը, որը Հյուգոյի համար միշտ եղել է իրական մարդկության խորհրդանիշը։ Սոցիալական հակաթեզը, որն այս կամ այն ձևով միշտ գոյություն ունի Հյուգոյի բոլոր դրամաներում, «Ռուի Բլաս» դրամայում ծայրահեղության է հասցված և իր արտացոլումն է գտնվում է ոչ սովորական իրավիճակում, այն է` սպասավոր, որ սիրահարված թագուհուն։ Հյուգոն մանրամասն նախաբանում բացատրում է, թե ինչու է նա իր դրաման պատմական համարում, սակայն պատմությունը «Ռուի Բլասում» հեղինակի կողմից շատ պարզեցված է ընկալվում և համընկնում է առանձին անհատակաների միջև մի շարք հակասությունների։ Բացի այդ, ճիշտ վեարտադրելով դարաշրջանի շատ հիմնական գծեր, Հյուգոն բավականին ազատ է վարվում պատմական փաստերի հետ` հանուն զուտ բանաստեղծական հնարանքի։
Պիեսի հիմնական սյուժեն կառուցված է բանսարկության շուրջ, որը մտածել է ոստիկանության նախարար դոն Սելյուստի դե Բասեն` թագուհուց վրեժ լուծելու համար։ Դոն Սելյուստի դե Բասեն սիրահետում է թագուհու շքախմբի ազնվազարմ օրիորդին և հրաժարվում է ամուսնանալ նրա հետ. թագուհին նրան վռնդում և աքսորում է։ Դոն Սելյուստի դե Բասենն իր զարմիկ դոն Սեզար դե Բասենին, ով ազնվազարմ ավազակ է և թաքնված է օրենքից, առաջարկում է հովանավորչություն և գումար մի ծառայության դիմաց. ավազակը պետք է գայթակղեր թագուհուն։ Դոն Սեզարը վրդովված հրաժարվում է. չնայած, որ նա վատնել է ունեցվածքը և դարձել է ավազակ, նա հրաժարվում է վիրավորել թագուհուն և կնոջը։ Երկու զարմիկների զրույցի արդյունքում դոն Սեզար դե Բասենին Դոն Սելյուստիի հրամանով ձերբակալում են և տեղափոխում գալյորկա (դաժանակիր աշխատանք թիանավի վրա)։ Դոն Սելյուստի ծառաներից մեկը, երիտասարդ Ռուի Բլասը, ով ժամանակներս ավարտել է համալսարանը, նմանությամբ չի տարբերվում նրա զարմիկից։ Դոն Սելյուստին Ռուի Բլասին իր զարմիկի՝ դոն Սեզար դե Բասենի անվան տակ ներկայացնում է բարձրաստիճան հանրությանը և հրամայում է ծառային հասնել թագուհու բարեհաճությանը։ Իսկ Ռուի Բլասը, որ վաղուց անհույս սիրահարված է թագուհուն, համաձայնվում է։
Իսպանիայի երիտասարդ թագուհին` Մարիա Աննա Նեյբուրգցին, Մադրիդում շատ միայնակ է, նա չի կարողանում սովորել իսպանական դաժան վարվելակարգին, նա պալատում իրեն ողջ-ողջ թաղված է զգում։ Ամուսինը վաղուց է անտարբեր դարձել նրա նկատմամբ, այնուամենայնիվ նա մի օր այգում իր սիրելի նստարանի վրա տեսնում է իր սիրելի մանուշակների ծաղկեփունջը, որը նրան հիշեցնում էին իր հարազատ Նեյբուրգը։ Թագուհին մտատանջության մեջ է ընկնում, թե ով կրող է Մադրիդում իմանալ իր սիրելի ծաղիկների մասին և այն այգի բերել, ինքն իրեն թույլ է տալիս մի քիչ երազել երիտասարդ անծանոթի մասին։ Եվ երբ թագուհուն են ներկայացնում դռանը նոր մոտեցած դոն Սեզար դե Բասենին, նա սիրահարվում է երիտասարդ և հմայիչ պալատականին, նրան նշանակում է նախարար և շրջապատում է հարգանքով։ Վեց ամսվա ընդացքում թագուհու սիրելին հաջողությամբ զբաղվում է քաղաքականությամբ և կատարում է մի շարք քաղաքական բարեփոխումներ, որոնք արժանանում են ժողովրդի հավանությանը և ազնվականների դժգոհությանը, ովքեր վախենում են կորցնել արտոնությունները և հարստությունը։ Դոն Սելյուստիին պալատում կատարվող իրադարձությունների մասին տեղեկացնում է իր մտերիմը։ Աքսորում անհրաժեշտ ժամանակ սպասելուց հետո Դոն Սելյուստին վերադառնում է Մադրիդ։
Թագուհին նամակ է ստանում իրբ իր սիրելիից, որտեղ վերջինս իրենից օգնություն է խնդրում։ Գիշերվա կեսին Մարիան հեռանում է պալատից և գնում է դե Բասենի առանձնատուն, որտեղ նրան սպասում են դոն Սելյուստին և պարտադրաբար ներկա գտնվող Ռուի Բլասը։ Դոն Սելյուստը պատռում է Ռուի Բլասի դիմակը և նվաստացնում է նրան։
Թագուհին սկզբից հրաժարվում է հավատալ, սակայն Ռուի Բլասը հաստատում է, որ համաձայնվել է ներկայանալ ուրիշի անունով, որպեսզի հնարավորություն ունենա նրան ավելի մոտ գտնվելու։ Դոն Սելյուստը դաժանաբար ծաղրում է թագուհուն և սպառնում է, որ կհայտարարի հանրությանը սպասավորի հետ ունեցած իր սիրավեպի մասին, եթե նա չհամաձայնվի ստորագրել հրաժարականի փաստաթղթերը։ Ռուի Բլասը սպանում է դոն Սելյուստին թագուհուն վիրավորելու համար, աղաչում է Մարիային ներել և հավատալ իր սիրուն։ Սակայն վիրավորված թագուհին այլևս չի հավատում նրան և պատրաստվում է հեռանալ։ Հուսահատված Ռուի Բլասը թույն է խմում։ Մահվան վերջին պահին Ռուի Բլասը տեսնում է, թե ինչպես է թագուհին խոնարհվում իր առաջ, ներում և բացահայտ խոստովանում իր սերը` դիմելով նրան իսկական անունով։
Կինոմատոգրաֆիան բազմիցս էկրանավորել է պիեսը, նկարահանվել են դրամաներ, կատակերգություններ, երաժշտական ֆիլմեր։ Դրանցից են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.