![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/Rumiana_Jeleva.jpg/640px-Rumiana_Jeleva.jpg&w=640&q=50)
Ռումիանա Ժելևա
From Wikipedia, the free encyclopedia
Ռումիանա Ժելևա (բուլղար․՝ Румяна Русева Желева, ապրիլի 18, 1969(1969-04-18), Նովա Զագորա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի քաղաքական գործիչ, Բուլղարիայի արտաքին գործերի նախկին նախարար (2009 թվականի հուլիսի 27-ից մինչև 2010 թվականի հունվար)։
Ռումիանա Ժելևա | |
![]() | |
Կուսակցություն՝ | GERB |
---|---|
Կրթություն՝ | Սոֆիայի համալսարան և Մագդեբուրգի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | ապրիլի 18, 1969(1969-04-18) (55 տարեկան) |
Ծննդավայր | Նովա Զագորա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | en.rumiana-jeleva.eu |
Եվրոպական խորհրդարանում 2007 թվականի հունիսին, ապա և 2009 թվականի հունիսի 7-ին ընտրությունների ժամանակ Բուլղարիայի ներկայացուցիչներից Ժելյաևան ընտրվել է եվրոպատգամավոր։ 2009 թվականի հոկտեմբերի 5-ին Բոյկո Բորիսովը առաջադրել է նրա թեկնածությունը որպես Եվրոպական հանձնաժողովի անդամի թեկնածու[1][2]։ Սակայն Die Welt թերթի հոդվածում նրա ամուսին Կրասիմիր Ժելևը մեղադրվել է ռուսական մաֆիայի հետ կապերի համար[3]։
Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական հանձնաժողովի առաջ անհաջող ներկայացումից հետո Ռումիանա Ժելևան հանել է իր թեկնածությունը միջազգային համագործակցության և հումանիտար օգնության տրամադրման հարցերով եվրոհանձնաժողովում պաշտոնից, հեռացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից։ 2010 թվականի հունվարի 20-ին ГЕРБ կուսակցության գործադիր հանձանաժողովը ընդունել է նրա պաշտոնաթողությունը[4]։