Ռուսաստանն օլիմպիական խաղերում
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանը մասնակցել է 9 ամառային և 6 ձմեռային օլիմպիական խաղերի։
1896 թվականի առաջին օլիմպիական խաղերում Ռուսաստանի ներկայացուցիչ, գեներալ Բուտովսկին Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ էր, սակայն ռուս մարզիկները դեռևս չէին մասնակցում օլիմպիական խաղերին։ 1900 թվականին առաջին անգամ Ռուսաստանը մասնակցեց Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին։ Ռուս մարզիկների կողմից առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճվել է 1908 թվականին չորրորդ լոնդոնյան օլիմպիական խաղերի ժամանակ գեղասահորդ Նիկոլայ Պանին Կոլոմարկինի շնորհիվ[1]։
ԽՍՀՄ-ը ամառային օլիմպիական խաղերին մասնակցել է Հելսինկում սկսած 1952 թվականից, ձմեռայինին՝ սկսած 1956 թվականից Կորտինա դ’Ամպեցոում։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանը, ինչպես նաև ԱՊՀ այլ երկրներ 1992 թվականին Բարսելոնայի ամառային օլիմպիական խաղերում և 1992 թվականին Ալբերտվիլի ձմեռային օլիմպիական խաղերում հանդես են եկել միևնույն դրոշի տակ։ Սակայն 1994 թվականի Լիլհամմերայի ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանը հանդես է եկել սեփական դրոշի ներքո։
Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մարզիկները ամառային օլիմպիական խաղերում նվաճել են 451 մեդալ, իսկ ձմեռային օլիմպիական խաղերում նվաճել են 124 մեդալ։ Միայն վերջին տասնմեկ օլիմպիական խաղերում ռուս մարզիկները նվաճել են 575 մեդալ, որոնցից 200-ը ոսկե մեդալներ են։
ԽՍՀՄ-ում անցկացվել է միայն մեկ օլիմպիական խաղեր, 1980 թվականին Մոսկվայում կայացած քսաներկուերորդ ամառային օլիմպիական խաղերում, որը կայացավ 1976 թվականի անհաջող հայտից հետո։ Օլիմպիական մի շարք խաղեր տեղի են ունեցել Լենինգրադում, Միտիշիում, ինչպես նաև ՌՍՖՍՀ-ում, Կիևում, Մինսկում և Թալինում։
Հետխորհրդային Ռուսաստանում 2014 թվականին Սոչիում անցկացվեցին XXII Ձմեռային օլիմպիական խաղերը։ Մոսկվայի դիմումը ամառային Օլիմպիական խաղերի համար անհաջողությամբ ավարտվեց, Սանկտ Պետերբուրգի դիմումը 2004 և 2016 թվականներին ամառային օլիմպիական խաղերի համար նույնպես անհաջող ավարտվեց։