From Wikipedia, the free encyclopedia
Ռուսներ, արևելասլավոնական էթնոս, Ռուսաստանի մեծաթիվ բնիկ ազգը (ըստ 2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի՝ կազմում է բնակչության 80 %-ը[3]), ամենամեծաթիվ եվրոպական ազգը։ Խոշոր սփյուռք գոյություն ունի Ուկրաինայում, Ղազախստանում, ԱՄՆ-ում, Բելառուսիայում և այլ պետություններում։ Ամբողջ աշխարհում հաշվվում է մոտավորապես 133 միլիոն ռուսներ։ Ըստ ՀԿՈւՀԿ (Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոն) 2010 թվականի մարտին անցկացրած հարցման տվյալների՝ Ռուսաստանում բնակվող ռուսների 75 %-ը իրենց համարում է ուղղափառության հետևորդ[62], շոշափելի է նաև ոչ մի կրոնի չհետևողների թիվը։ Ազգային լեզուն ռուսերենն է։
Ռուսներ | |||
---|---|---|---|
Ալեքսանդր Նևսկի • Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյ • Պետրոս Մեծ • Միխայիլ Գլինկա • Մոդեստ Մուսորգսկի • Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով • Պյոտր Չայկովսկի • Դմիտրի Շոստակովիչ • Ալեքսանդր Պուշկին • Միխայիլ Լերմոնտով • Լև Տոլստոյ • Ֆեոդոր Դոստոևսկի • Իվան Տուրգենև • Անտոն Չեխով • Աննա Ախմատովա • Միխայիլ Լոմոնոսով • Դմիտրի Մենդելեև • Սոֆյա Կովալևսկայա • Իվան Պավլով • Պավել Յաբլոչկով • Սերգեյ Կորոլյով • Լյուբով Օռլովա • Լիլյա Կեդրովա • Յուրի Գագարին • Սվետլանա Սավիցկայա • Կառլ Բրյուլով • Ալեքսանդր Իվանով • Վասիլի Վերեշչագին • Իվան Շիշկին • Իլյա Ռեպին | |||
Ընդհանուր քանակ | |||
~ 133 000 000[1] |
|||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
Ռուսերեն | |||
Հավատք(ներ) | |||
Ուղղափառություն |
Ռուսների ինքնանվանումը՝ «русские» (ռուսկիյե), առաջացել է «русские люди» (ռուս մարդիկ) երկանդամ կապակցությունից, որի երկրորդ անդամը ժամանակի ընթացքում դուրս է եկել գործածումից[63]։ Հնում այն օգտագործվում էր հիմնականում խոսակցական լեզվում, իսկ մինչև 18-րդ դարը ռուսների և արևելասլավոնական ազգերի ինքնանվանումը եղել է Ռուս (Русь), այնպես, ինչպես անվանում էին երկիրը (ռուս.՝ Древняя Русь)։ 17-18-րդ դարերում այն աստիճանաբար փոխարինվել է նոր՝ россияне (ռոսիյանե) ինքնանվանումով, իսկ ավելի ուշ, 18-19-րդ դարերում՝ великорусы (վելիկոռուսի, բառացի՝ «մեծ ռուսներ»)։ Սակայն աստիճանաբար գրական լեզու էր ներթափանցում «русские» ինքնանվանումը, որը սկզբում վերագրվում էր բոլոր երեք արևելասլավոնական ազգություններին, սակայն 1917-ից սկսած՝ միայն վելիկոռուսներին։
Այժմ, որպես ռուսների ինքնանվանում գործածվում են ինչպես «русские», այնպես էլ «россияне» անվանումները, ընդ որում, առաջինով բնորոշում են էթնիկ ռուսերին՝ կապ չունի, թե որ երկրում են նրանք ապրում, կամ թե որ երկրի քաղաքացի են համարվում, իսկ երկրորդով՝ միայն Ռուսաստանի քաղաքացիներին, առանց հաշվի առնելու նրանց ազգային պատկանելիությունը, սոցիալական, կրոնական կամ այլ առանձնահատկությունները։ Նման բաժանումը կիրառվում է միայն ռուսերեն լեզվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.