From Wikipedia, the free encyclopedia
Ռուստամ Ռաֆիկի Գասպարյան (ապրիլի 11, 1961[1][2], Ջանֆիդա, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2020, Հադրութ, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։
Ռուստամ Ռաֆիկի Գասպարյան | |
---|---|
դեկտեմբեր 01, 1960 - հոկտեմբեր 17, 2020 | |
Ծննդավայր | Ջանֆիդա, ՀԽՍՀ |
Մահվան վայր | Հադրութի շրջան, Արցախի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Հայաստան |
Զորամաս | «Սև հովազ» ջոկատի հրամատատար |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ և 44-օրյա պատերազմ |
Պարգևներ | Արցախի հերոս և Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան |
Ծնվել է 1961 թ. ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ 1996 թ. ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանը՝ իրավագետ մասնագիտությամբ։ 1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1989 թվականից մասնակցել է Արցախի ազատամարտին։ 1994-2000 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ։ 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից։ 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
2017 թ․-ից հեռացել է ԲՀԿ կազմից և քաղաքականությունից։
Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառված ԱԹՍ կողմից հարված հասցվեց Ռուստամ Գասպարյանի մեքենային, որի արդյունքում նրա 29-ամյա որդին՝ Ռաֆիկ Գասպարյանը տեղում մահացել էր, իսկ Ռուստամ Գասպարյանը՝ ստացել բազմաբեկորային վնասվածքներ գլխի շրջանում[3]։ Հոկտեմբերի 16-ին Ռուստամ Գասպարյանին վիրահատել էին Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխել Գորիսի ԲԿ, ապա՝ «Էրեբունի ԲԿ»։ Հոկտեմբերի 17-ին հայտնվեց Ռուստամ Գասպարյանի մահվան մասին[4]
Պարգևատրվել է Հայաստանի Արիության մեդալով, Արցախի Հանրապետության Արիության մեդալով, ինչպես նաև ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով։ 2011 թ. սեպտեմբերին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[5]։ 2020 թ․ դեկտեմբերի 25-ին հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս, Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման, արժանացել՝ «Ոսկե արծիվ» շքանշանի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.