Ռու Բորսոն (Roo Borson, իսկական անունը Ռութ Էլիզաբեթ Բորսոն, Ruth Elizabeth Borson, հունվարի 20, 1952[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), կանադացի անգլիագիր բանաստեղծ։
Ռու Բորսոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1952[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Բրիտանական Կոլումբիայի համալսարան (1977)[3] և Գոդդարդ քոլեջ (1973)[3] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Պարգևներ և մրցանակներ |
Ծնվել է 1952 թ.-ին։ 1973 թ.-ին բակալավրի աստիճան է ստացել Գոդարդ քոլեջում, 1977 թ.-ին մագիստրոսի կոչում է ստացել Բրիթիշ Քոլումբիա համալսարանում։ Դասախոսել է Արևմտյան Օնթարիոյի համալսարանում (1987-88), Քոնքորդիայի համալսարանում (1993)։
Գրական ընթերցումներով հանդես է եկել Կանադայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում, ներկայացվել մի շարք անթոլոգիաներում, ինչպիսիք են «Կանադական չափածոյի նոր օքսֆորդյան գիրք», «Պոեզիան Նորթոնի ներկայացմամբ», «Գրականությունը Նորթոնի ներկայացմամբ» և «Մորնինգսայդ Փեյփըրս» հանդեսները։
Ապրում է Տորոնտոյում ամուսնու՝ բանաստեղծ Քիմ Մալթմանի հետ։
«Կարճ զբոսանք Օիշիդա՝ գետի երկյանքով» գիրքը, որը Ռու Բորսոնի բանաստեղծությունների իններորդ ժողովածուն է, 2004 թ.-ին բանաստեղծուհուն բերեց Կանադայի ամենամեծ գրական պարգևը՝ «Գավընը Ջենըրըլ» մրցանակը։
Ռու Բորսոնը հայերեն
- Կարճ զբոսանք Օիշիդա՝ գետի երկյանքով, Երևան, «Զանգակ-97», 2007, 108 էջ (Թարգմանությունը անգլերենից՝ Լուսինե Հարոյանի)։
Աղբյուրներ
- Ռու Բորսոն, Կարճ զբոսանք Օիշիդա՝ գետի երկյանքով, Երևան, «Զանգակ-97», 2007, շապիկի 4-րդ էջ։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.