լեզու From Wikipedia, the free encyclopedia
Սակերեն, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի միջին իրանական լեզուների արևելյան խմբին։ Մեռած լեզու է։
Սակերեն | |
---|---|
Տեսակ | լեզու և հին լեզու |
Ենթադաս | արևելաիրանական լեզուներ |
Երկրներ | Hotan, Չինաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Մոնղոլական կայսրություն, Տաջիկական ԽՍՀ, Ուզբեկական ԽՍՀ, Թուրքմենական ԽՍՀ, Խիվայի խանություն, Կոկանդի խանություն, Ղազախական խանություն, Ռուսական կայսրություն, Ֆրանսիական Հնդկաստան և Բրիտանական Հնդկաստան |
Գրերի համակարգ | Բրահմի և կխարոշտխի |
Հայտնաբերվել է XX դարի սկզբին չինական Թուրքեստանում, VII-X դարերում․ ստեղծված հուշարձանների միջոցով։ Հնչյունական համակարգում տարբերակել է երկար ու կարճ ձայնավորներ, ունեցել է երկբարբառներ (բարձրացող, իջնող)։ Բաղաձայնական համակարգում առկա է քմային և ոչ քմային հնչյունների հակադրություն։ Շեշտն ընկնում է նախավերջին, հաճախ՝ նրանից առաջ գտնվող վանկի վրա։ Գոյականն ունի սեռի (արական, իգական), թվի (եզակի, հոգնակի), հոլովի (թվով 6) կարգեր։ Ածականին բնորոշ են համեմատության բաղդատական և գերադրական աստիճանները, հոլովվելիս ընդունում է գոյականի վերջավորություններ։ Թվականն ունեցել է երկու տեսակ՝ քանակական և դասական։ Բային բնորոշ են դեմքի, թվի, սեռի, ժամանակի, եղանակի, կերպի քերականական կարգերը։ Շարահյուսության մեջ որոշիչ-որոշյալը համաձայնվել են թվով և հոլովով։ Սակերենով տեքստերը գրվել են հնդկական բրահմի գրով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 133)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.