From Wikipedia, the free encyclopedia
Սայմոն Ռասել Բիլ (անգլ.՝ Simon Russell Beale, հունվարի 12, 1961[1][2], Պինանգ, Մալայզիա[3] և Միացյալ Թագավորություն[4]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության անգլիացի դերասան։ Հայտնի է շեքսպիրյան պիեսներում դերեր կատարելով։ The Independent օրաթերթը Բիլին անվանել է «Իր սերնդի մեծագույն թատրոնի դերասան»[5]։
Սայմոն Ռասել Բիլ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 12, 1961[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պինանգ, Մալայզիա[3] և Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն Մալայզիա |
Մասնագիտություն՝ | երաժիշտ, երաժշտության պատմաբան, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային դերասան, դերասան, գրող և պատմաբան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0750971 |
Սայմոն Բիլը ծնվել է Մալայզիայի Պենանգ նահանգում, որտեղ նրա հայրը՝ Փիթեր Բիլը ծառայել է որպես ռազմական բժիշկ։ Մայրը՝ Ջուլիա Ռայթը բժշկուհի էր։
14 տարեկանում Բիլը առաջին անգամ դուրս եկավ բեմ Դեզդեմոնայի կերպարով, բեմդրված «Ռեդգրեյվ» դպրոցական թատրոնում։
Սովորել է Քեմբրիջի համալսարանում։ 2003 թվականին պարգևատվել է Բրիտանական կայսրության հրամանատարի շքանշանի կոչումով։
1998 թվականին ստացել է Broadcasting Press Guild Award և RTS Television Award մրցանակները՝ «Պար ժամանակի երգի տակ» ֆիլմում, որպես լավագույն դերասան։
Երեք անգամ արժանացել է «Լորենս Օլիվյե» մրցանակին․ առաջինը 1996 թվականին՝ որպես լավագույն երկրորդական դերի դերասան՝ Բենջամին Ջոնսոնի «Վոլպոն» կատակերգությունում (Volpone): Երկրորդ «Լորենս Օլիվյե» մրցանակին արժանացել է 2000 թվականին Լեոնարդ Բերնսթայնի «Կանդիտ» բեմադրությունում Պանգլոսի դերը կատարելու և լավագույն երաժշտական դերասան լինելու համար, իսկ 2003 թվականին ստացել է երրորդ մրցանակը` «Քեռի Վանյա» պիեսում լավագույն դրամատիկական դերը կատարելու համար[6]։
2013 թվականին «Աջակցող դերի լավագույն դերասան» անվանակարգում ստացել է BAFTA հեռուստատեսության մրցանակը` շեքսպիրյան պիեսների հիման վրա նկարահանված կարճ սերիալում Ֆալսթավի դերի համար[7][8]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1985 | ֆ | Time and the Conways | Հյուր խնջույքին | |
1988 | ս | A Very Peculiar Practice | Մարկ Սթիբս | |
1992 | ֆ | Օրլանդո | Orlando | Մորեա |
1993 | ս | The Mushroom Picker | Էնտոնի | |
1995 | ֆ | Գիտական փաստարկներ | Persuasion | Չարլզ Մասգրուով |
1996 | ֆ | Համլետ | Hamlet | Եչկրորդ գերեզմանափոր |
1997 | ս | Պար ժամանակի երգի տակ | A Dance to the Music of Time | Widmerpool |
1999 | ֆ | The Temptation of Franz Schubert | Ֆրանց Շուբերտ | |
1999 | ֆ | Սև իժ | Blackadder Back & Forth | Նապոլեոն |
1999 | ֆ | Իդեալական ամուսին | An Ideal Husband | պարոն Էդվարդ |
1999 | ֆ | Ալիսան հրաշքների աշխարհում | Alice in Wonderland | Սեդրիկ թագավոր |
2003 | ֆ | The Gathering | Լյուկ Ֆրեյզր | |
2003 | ֆ | Ահա և հյուրերը | The Young Visiters | Արքայազն Ուելսկի |
2004 | ֆ | Դունկերկ | Dunkirk | Ուինսթոն Չերչիլ |
2006 | ֆ | The American Experience | Ջոն Ադամս | |
2011 | ֆ | 1320 | 1320 | |
2011 | ֆ | Մեկ շաբաթ Մերլինի հետ | My Week with Marilyn | |
2011 | ս | Ուրվականներ | Spooks | Ներքին գործերի նախարար Ուիլյամ Թորուզ |
2011 | ֆ | Խորը կապույտ ծով | The Deep Blue Sea | սեր Վիլյամ Կոլլիեր |
2012 | ֆ | Հենրիխ IV | Henry IV, Part 1 | Ֆալստաֆ |
2012 | ֆ | Հենրիխ IV, մաս երկրորդ | Henry IV, Part 2 | Ֆալստաֆ |
2012 | ֆ | Հենրիխ V | Henry V | Ֆալստաֆ |
2014 | ֆ | Հեռու անտառում | Into the Woods | հացագործի հայրը |
2014-2016 | ս | Սարսափ հեքիաթներ | Penny Dreadful | Ֆերդինանտ Լայլ |
2016 | ֆ | Տարզան։ Լեգենդ | Tarzan | պարոն Ֆրում |
2017 | ֆ | Ստալինի մահը | The Death of Stalin | Լավրենտի Բերիա |
2018 | ֆ | Թանգարան | Museo | Ֆրենք Գրեյվս |
2018-2018 | ս | Փառամոլության շուկա | Vanity Fair | պարոն Սեդլի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.