From Wikipedia, the free encyclopedia
Կիտչլու Սայֆուդդին (քաշմիրերեն՝ सैफ़ुद्दीन किचलू,, հունվարի 15, 1888, Ամրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 9, 1963, Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), Հնդկաստանի հասարակական գործիչ, փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր։ Ավարտել է Ալլահաբադի և Քեմբրիջի համալսարանները։ Հնդկաստանի ազգային կոնգրեսի կուսակցության անդամ։
Սայֆուդդին Կիտչլու անգլ.՝ Saifuddin Kitchlew | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1888 |
Ծննդավայր | Ամրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1963 (75 տարեկան) |
Մահվան վայր | Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան և Ալահաբադի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և բարիսթեր |
Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
Պարգևներ և մրցանակներ |
1919 թվականից՝ Հյուսիս-արևմտյան Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման ղեկավար։ Հնդկաստանի անկախության հռչակումից (1947) հետո մասնակցել է Խաղաղության կողմնակիցների շարժման կազմակերպմանը և ղեկավարմանը։ 1951 թվականին ընտրվել է Խաղաղության համահնդկական խորհրդի նախագահ և Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) անդամ։ 1955-1959 թվականներին եղել է ԽՀԽ փոխնախագահ, 1959 թվականից՝ ԽՏԽ Նախագահության անդամ։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի (1952)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 449)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.