Դելի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Դելի (հինդի՝ दिल्ली, ա.-փենջ.` ਦਿੱਲੀ, ուրդու՝ دِلّی), Հնդկաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը (Մումբայից հետո)։ Ունի համադաշնության կարգավիճակ։ Գտնվում է երկրի հյուսիսում՝ Յամունա գետի ափին։ Դելին Հնդկաստանի ամենազարգացած քաղաքն է։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դելի (այլ կիրառումներ)
Remove ads
Remove ads
Անվանում
Հնում հայտնի է եղել Ինդրապրասահա անունով (գոյություն է ունեցել մ. թ. ա. 1-ին հազարամյակի սկզբից)։ Հնդկական «Մահաբհարաթա» էպոսում հիշատակվում է «Հասպինապուրա» անունով։
Ժամանակակից անվանումը երևան է եկել 736 թվականից, երբ հին բնակավայրի ավերակների մոտ կառուցվեց Դհիլիկա կամ Դելի քաղաքը։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է քաղաքի հիմնադիր Դիլուի անունից։ Քաղաքի հին մասը՝ Հին Դելին, կոչվում է նաև Շահջահանաբադ՝ Հնդկաստանում Մեծ Մոնղոլների կայսրության կառավարիչ Շահ-Ջահանի անունով. պարսկերեն «աբադ»՝ քաղաք, այսինքն՝ «Շահ Ջահանի քաղաք»[1]։
Remove ads
Տրանսպորտ
Օդային
Դելի քաղաքի հարավ-արևմտյան կողմում գտնվում է Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանը։ 2015-2016 թվականների ավելի քան 48 միլիոն[2] ուղևոր է օգտվել օդանավակայանից, այդ պատճառով էլ այն հանդիսանում է ոչ միայն Հնդկաստանի, այլև ամբողջ Հարավային Ասիայի ամենածանրաբեռնված օդանավակայանը։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորք քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, 2002 թվականի օդանավակայանը ժամանակավորապես փակվում է։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads