Սանտա Ֆե
From Wikipedia, the free encyclopedia
Սանտա Ֆե (իսպ.՝ Santa Fe de la Vera Cruz), Արգենտինայում Սանտա Ֆե նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Արգենտինայի հյուսիս-արևելքում, Պարանա և Սալադո գետերից ոչ հեռու, Սետուբալ ծովի ափին։ Սանտա Ֆեում 2001 թվականի տվյալներով ավելի քան 369 000 մարդ է ապրում։ Քաղաքային ագլոմերացիայում 2008 թվականի մարդահամարի տվյալներով ապրում է 630 500 մարդ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտա Ֆե (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Սանտա Ֆե | |||
Santa Fe de la Vera Cruz | |||
| |||
Երկիր | Արգենտինա | ||
Շրջան | Սանտա Ֆե | ||
Մէր | Mario Barletta | ||
Հիմնադրված է | 1573 թվականի նոյեմբերի 15-ին թ. | ||
Մակերես | 3055 կմ² | ||
ԲԾՄ | 25±1 մետր, 21 մետր | ||
Բնակչություն | 369 046 մարդ (2001) | ||
Խտություն | 493,37 մարդ/կմ² մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC-3 | ||
Հեռախոսային կոդ | +54 342 | ||
Փոստային դասիչ | S3000 | ||
Պաշտոնական կայք | santafeciudad.gov.ar | ||
| |||
Մակերեսը կազմում է 3055 կմ2։
Ռոսարիո քաղաքից հեռավորությունը կազմում է 165 կմ, Կորդովա քաղաքից գտնվում է 340 կմ հեռու, մայրաքաղաք Բուենոս Այրեսից՝ 475 կմ և Պարանա քաղաքից 25 կմ հեռավորության վրա։
Սանտա Ֆեն համարվում է հարուստ գղուղատնտեսական, առևտրային և տրանսպորտային կենտրոն, որը արտադրում է հացահատիկ, բուսական յուղ և միս։ Քաղաքը համարվում է Սանտա Ֆեի Կատալոնական համալսարանի տեղավայրը (բացված 1959 թվականին), ունի մի քանի թանգարաններ և բազմաթիվ շինություններ, որոնք կառուցվել են կոլոնիալիզմի ժամանակներում։
Չնայած, որ Սանտա Ֆեն Ռոսարիոյից գտնվում է (170 կմ դեպի հարավ) շատ հեռու, սակայն մինչև այսօր էլ պահպանում է իր կապերը նրա հետ, և նրա օգնությամբ էլ համարվում է նահանգի ամենաամուր քաղաքը։