Սան Լորենցոյի տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Լորենցոյի տաճար[1] (իսպ.՝ Catedral de San Lorenzo )[2], հռոմեական կաթոլիկ եկեղեցի Պարագվայի Սան Լորենցո քաղաքում[3][4]։ Թվագրվում է 20-րդ դարի սկզբին, կառուցումը տևել է շուրջ 50 տարի։ Սան Լորենցոյի կաթոլիկ թեմի (Dioecesis Sancti Laurentii) նստավայրն է՝ հիմնադրված 200 թվականին Հովհաննես Պողոս II-ի կողմից։
Արագ փաստեր Սան Լորենցոյի տաճար, Հիմնական տվյալներ ...
Սան Լորենցոյի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սան Լորենցո |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Roman Catholic Diocese of San Lorenzo? |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Կառուցման սկիզբ | 1919 |
Կառուցման ավարտ | 1968 |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել
Գտնվում է քաղաքի կենտրոնում, շրջապատված է գեղեցիկ հրապարակներով, հետիոտնային փողոցներով։ Մայր տաճարն ու հրապարակները զբաղեցնում են քաղաքի ամբողջական թաղամասը՝ սահմանակից Գասպար Ռոդրիգես դը Ֆրանսիա, Սան Լորենցո, Կորոնել Ռոմերո փողոցներին և Դել Չակո պաշտպանների պողոտային։ Համարվում է եզակի ճարտարապետական ոճով հիանալի կրոնական կառույց։
Տաճարը հայտնվել է 1962 թվականին նկարահանված արգենտինա-պարագվայական "La burrerita de Ypacarai" ֆիլմում։