Սան Խուան (Պուերտո Ռիկո)
From Wikipedia, the free encyclopedia
Սան Խուան (իսպ.՝ San Juan Bautista, որը նշանակում է՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ), Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք և խոշորագույն բնակավայրը։ Ըստ 2008 թվականի տվյալների այստեղ բնակվում է 422,665 մարդ, որով քաղաքը դառնում է ԱՄՆ-ի կառավարման տակ գտնվող մեծությամբ 42-րդ քաղաքը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Խուան (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սան Խուան | |||||
իսպ.՝ San Juan San Juan | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Քաղաքապետ | Խորխե Սանտինի Պադիլլա | ||||
Հիմնադրված է | 1508/1521 թ. | ||||
Մակերես | 199.2 կմ² | ||||
ԲԾՄ | 3 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Անգլերեն, իսպաներեն | ||||
Բնակչություն | 422․665 մարդ (2008) | ||||
Ագլոմերացիա | 2,509,007 | ||||
Ժամային գոտի | UTC-4 | ||||
Փոստային դասիչ | 00901–00975, 00901, 00902, 00906, 00907, 00908, 00909, 00910, 00911, 00912, 00913, 00914, 00915, 00916, 00917, 00918, 00919, 00920, 00921, 00922, 00923, 00924, 00925, 00926, 00927, 00928, 00929, 00930, 00931, 00933, 00935, 00936, 00937, 00939, 00940, 00955 և 00975 | ||||
Պաշտոնական կայք | sanjuan.pr(անգլ.) և tramite.sanjuanciudadpatria.com | ||||
| |||||
Նավահանգիստը նաև ավտոճանապարհների հանգույց է։ Կան սննդի, տեքստիլ, կոշիկի, կարի, քիմիական, նավթավերամշակման ձեռնարկություններ, երկաթուղային կայարան, օդանավակայան։ Հիմնադրել են իսպանացիները, 1508 թվականին՝ Կապառա անվամբ, 1521 թվականին քաղաքը տեղափոխվել և վերանվանվել է Պուերտո Ռիկո։ Այս անվանումը ժամանակի ընթացքում անցել է կղզուն, քաղաքն ստացել է Սան Խուան անվանումը։ Պահպանվել են 16-18-րդ դարերի ամրություններ, շենքեր։
Իսպանացիները կոչում էին բնակավայրը «Ciudad de Puerto Rico» (ինչը նշանակում է «Քաղաք Պուերտո Ռիկո»)։ Սա ոչ թե միայն Պուերտո Ռիկոյի հնագույն քաղաքն է, այլ նաև եվրոպացիների կողմից հիմնադրված ամենահին քաղաքը ԱՄՆ-ում, նույնիսկ տարիքով ավելի մեծ է Ֆլորիդա նահանգի Սենտ Օգաստին քաղաքից։