Marvel Studios-ի կողմից նկարահանված սուպերհերոսային ֆիլմ (2021թ.) From Wikipedia, the free encyclopedia
«Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» (անգլ.՝ Spider-Man: No Way Home), ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ, որը ստեղծվել է Marvel Comics կոմիքսների Սարդ-Մարդու կերպարի հիման վրա, ստեղծել են Columbia Pictures և Marvel Studios ընկերությունները, դիստրիբյուտորը Sony Pictures Releasing-ն է։ «Սարդ-Մարդ. Տունդարձ» (2017) և «Սարդ-Մարդ. Տնից հեռու» (2019) ֆիլմերի շարունակությունն է, նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի թվով 27-րդ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Ուոթսը, սցենարիստներն են Քրիս Մաքքենանը և Էրիկ Սոմերսը։ Փիթեր Փարկերի դերը կատարել է Թոմ Հոլանդը, ֆիլմում նաև դերակատարում են ունեցել Զենդայան, Բենեդիկտ Քամբերբեչը, Ջոն Ֆավրոն, Ջեյքոբ Բատալոնը, Մարիսա Թոմեյը, Ջեյ Բի Սմուվը, Բենեդիկտ Վոնգը, Ալֆրեդ Մոլինան, Ջեյմի Ֆոքսը, Թոբի Մագուայերը, և Էնդրյու Գարֆիլդը։ Ըստ սյուժեի Փիթեր Փարկերը օգնության խնդրանքով դիմում է Դոկտոր Սթրենջին, որպեսզի վերջինս ողջ աշխարհից թաքցնի Սարդ-Մարդու ինքնության գաղտնիքը, ինչը հանգեցնում է վտանգավոր այլընտրանքային վերջաբանի։
Երրորդ ֆիլմի ստեղծման մասին հայտարարվել է 2017 թվականին՝ «Տունդարձ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2019 թվականի օգոստոսին Sony Pictures-ի և Marvel Studios-ի միջև եղած բանակցությունները՝ պայմանների փոփոխության վերաբերյալ, որոնց շրջանակներում ընկերությունները համատեղ նկարահանում են Սարդ-Մարդու մասին ֆիլմ ավարտվեցին նրանով, որ Marvel-ը դադարեցրեց նախագիծը։ Սակայն մեկ ամիս անց՝ երկրպագուների բացասական արձագանքներից հետո, երկու ընկերություններն էլ նոր պայմանագիր կնքեցին։ Շուտով հաստատվել է կինոկոմիքսում Ուոթսի, Մաքքենանի, Սոմերսի և Հոլանդի մասնակցությունը։ Նկարահանումները սկսվել են 2020 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում։ Արտադրության ընթացքում հայտարարվել է Ֆոքսի և Մոլինայի մասնակցության մասին, որոնք դերակատարում էին ունեցել Սարդ-Մարդու մասին նախկին ֆիլմերում։ 2021 թվականի փետրվարին հայտարարվել է ֆիլմի անվանումը, իսկ մարտի վերջին ավարտվել են նկարահանումները։
ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ ժամանակագրության շրջանակներում։ Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին։ Սարդ-Մարդու մասին չորրորդ ֆիլմը գտնվում է մշակման փուլում։
«Սարդ-Մարդ. Տնից հեռու» (2019) ֆիլմի իրադարձություններից հետո[7] Փիթեր Փարկերի կյանքը և հեղինակությունը վտանգի տակ են, քանի որ Միստերիոն ողջ աշխարհին բացահայտել էր Սարդ-Մարդու իրական ինքնությունը։ Ամեն ինչ շտկելու փորձով Փիթեր Փարկերը օգնության խնդրանքով դիմում է Դոկտոր Սթրենջին, բայց իրավիճակը միայն սրվում է։ Փարկերը պետք է հասկանա, թե ինչ է նշանակում իրականում լինել Սարդ-Մարդ[8]։
ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվելու է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին[23]։ Ի սկզբանե պրեմիերան պետք է կայանար 2021 թվականի հուլիսի 16-ին[24], բայց այն տեղափոխվել է 2021 թվականի նոյեմբերի 5-ին[25], իսկ հետո համաճարակի հետ կապված տեղափոխվել է 2021 թվականի դեկտեմբերին[26]։ Ֆիլմը հանդիսանում է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ ժամանակագրության մաս[27]։ 2021 թվականի օգոստոսին Sony և CJ 4DPlex ընկերությունները հայտարարել են նոր պայմանագրի մասին, ըստ որի Sony երեք տարվա ընթացքում պետք է թողարկի 15 ֆիլմ, ներառյալ «Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը[28]։
2021 թվականի ապրիլին Sony-ն պայմանագիր է կնքել Disney-ի հետ, որը հասանելիություն է տրամադրում իր ժառանգությանը՝ ներառյալ Սարդ-մարդու մասին նախկին ֆիլմերը և Marvel-ի կոնտենտը Sony Pictures-ի կողմից նկարահանված Marvel-ի կերպարների տիեզերքին, որպեսզի այն ցուցադրվի Disney+ և Hulu հեռուստաալիքներով և Disney հեռուստացանցում։ Ֆիլմի ցուցադրման թույլտվությունը Disney-ից Sony-ին փոխանցելուց հետո կարող է լինել միայն Նեթֆլիքս հարթակում ցուցադրվելուց հետո[29][30]
2019 թվականի օգոստոսին չորրորդ ֆիլմը գտնվել է մշակման փուլում «Տունդաարձի ճանապարհ չկա» ֆիլմի հետ[31]։ 2021 թվականի փետրվարին Թոմ Հոլանդն ասել է, որ, թեև ըստ Marvel-ի և Sony-ի հետ կնքած պայմանագրի «Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը հանդիսանում է իր վերջին ֆիլմը, սակայն նա հույս ունի, որ դեռ կկատարի Սարդ-մարդու դերն ապագայում, եթե նրան խնդրեն[9][32]։ Նույն տարվա հուլիսին Զենդայան ասել է, որ չգիտի, կնկարահանվի արդյոք ևս մեկ ֆիլմ Սարդ-մարդու մասին, թե ոչ[33]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.