From Wikipedia, the free encyclopedia
Սափոր կետազարդ, մ. թ. ա. 18-17-րդ դարերի Ապարանից հայտնաբերված կավե սափոր։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 2056-4 համարի ներքո։
Սափոր կետազարդ | |
---|---|
նյութ | կավ |
բարձրություն | 18 |
լայնություն | 20 |
ստեղծվել է | Մ. թ.ա. 18-17-րդ դարեր |
Մուգ շագանակագույն փայլեցված մակերեսով սափորն ունի հարթ հատակ, դեպի շրթնամասն աստիճանաբար նեղացող ուռուցիկ իրան։ Շուրթն ուղիղ է, կտրված, շրթեզրին մոտ` յուրաքանչյուր կողմի վրա, փորված են երկուական միջանցիկ անցքեր, հավանաբար կախելու համար։ Անցքերն արված են թրծումից հետո (նրանցից մեկն անավարտ է)։ Անոթի ամբողջ մակերեսը հարդարված է սպիտակ ներկով` ընդելուզված ալիքաձև և կորաձև գծազարդերով[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.