Ապարան

քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia

Ապարան
Remove ads

Ապարան, քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապարան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Thumb
Քաղաքի տեսք
Thumb
Վերածնունդ հուշահամալիր
Thumb
Դրաստամատ Կանայանի դամբարանը
Չշփոթել Իսպանիայում գտնվող Աբարան քաղաքի հետ։
Remove ads

Անվանում

Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝ 2-րդ դարում Casala ձևով։

10-րդ դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղն՝ Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ Մոկաց Ապարանք գյուղի Ապարանից Սուրբ Խաչ վանքի մասունքը տեղափոխվում է այստեղ։ Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ Թեև նույնիսկ 18-րդ դարում Զաքարիա Քանաքեռցի պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը։ 18-րդ դարից մինչև 1935 թվականը կրել է Բաշ-Աբարան անունը։ Ապարան է վերանվանվել 1935 թվականին։

Remove ads

Աշխարհագրություն

Ապարանը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան փեշերին՝ Քասաղ գետի ավազանի վերին մասում, Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում։ Ծովի մակարդակից բարձր է 1880 մ։ Հայաստանի մայրաքաղաք Երևանից հեռու է 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բնակավայրով է անցնում Մ 3 միջպետական նշանակության ավտոճանապարհը[3]։

Կլիմա

Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է պլյուս 17-18 աստիճանների, իսկ հունվարյանը՝ մինուս 6-8 աստիճանների միջև ըստ Ցելսիուսի սանղակի։

Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են[4]։

Remove ads

Պատմություն

Քասաղը (Ապարանը) եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ 4-րդ դարում նրանք կառուցել են մինչ այժմ կանգուն և գործող Քասախի բազիլիկը։

Բաշ-Աբարանում 1918 թվականին Ապարանի բնակիչները հերոսական ճակատամարտ են տվել Ալեքսանդրապոլից Երևան շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը։ Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարելիցը։

Բնակավայրը մինչև 1995 թվականը եղել է քաղաքատիպ ավան և Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995 թվականին վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։

2017 թվականի նոյեմբերին կազմավորվել է Ապարան խոշորացված համայնքը, որն ունի վարչական 21 տարածք։

Բնակչություն

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Ապարանում վերաբնակեցվել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Էրզրումից և Խոյից գաղթած մեծ թվով բնակիչներ։ Բնակչության ազգային կազմում մեծամասնություն են կազմում հայերը, կան նաև եզդիներ։

2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ապարան քաղաքի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 5 873 մարդ[5]։

Ապարանն ունի 3 դպրոց, մեկ երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց։

Ապարանի բնակչության փոփոխությունը.

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակչություն ...
Remove ads

Տնտեսություն

Քաղաքի տնտեսությունը սկսել է արագ զարգանալ 1950-ական թվականներին։ Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Ապարանում կան մի շարք ձեռնարկություններ։ Այստեղ է գործում «Հայգորգ» ձեռնարկությունը, որը զբաղվում է գորգերի և կարպետների արտադրությամբ։ Քաղաքում գործում են կենցաղային իրերի, սարքավորումների, տեքստիլ-գալանտերեական արտադրանքի ձեռնարկություններ։ Այստեղ զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը, գործում է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության գործարան։

Համայնքի հողերը հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Սեփականաշնորհված է համայնքի մակերեսի մոտ 35%-ը։ Պահուստային նշանակության հողերից վարելահողերը զբաղեցնում են 38 հեկտար, արոտավայրերը՝ 415 հեկտար։ Համայնքում նաև զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Կան նաև բազմամյա տնկարկներ, սակայն դրանք մեծ մակերես չեն զբաղեցնում։ Ապարանում զբաղվում են նաև անասնապահությամբ։ Զարգացած է կաթնամսատու ուղղությունը, հումքը վերամշակվում է տեղի պանրի գործարանում։

Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազիֆիկացումը։

Remove ads

Տեսարժան վայրեր

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads