Սէմուել Մայքլ «Սեմ» Սայմոնը (անգլ.՝ Samuel Michael "Sam" Simon, հունիսի 6, 1955(1955-06-06)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 8, 2015(2015-03-08)[1][2][3], Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկյան հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան և սցենարիստ է, ինչպես նաև՝ բարերար։ Առավել հայտնի է Սիմփսոնի հերոսնեի ստեղծմամբ։ Գրել է սցենար հետևյալ ֆիլմերի համար՝ «Տաքսի», «Կենացը»։ Ավարտել է Սթենֆորդի համալսարանը (1977)։ Սայմոնը ծանրորդ-բռնցքամարտիկ Լեյմոն Բրյուստերի մենեջերն է։ 2007 թ.-ին մասնակցել է պոկերի համաշխարհային խաղերին։

Անձնական կյանք

1984 թվականից 1991 թթ.-ին ամուսնացած է եղել դերասանուհի Ջենիֆեր Թիլլիի հետ. ապրել են Լոս Անջելեսում։ 2012 թ.-ի վերջում Սայմոնի մոտ հայտնաբերում են քաղցկեղ։ Նույնիսկ իր կյանքի վերջին տարիներին Սայմոնը նկարահանվել է ֆիլմերում[4]

Հասարակական կյանք

Իր ամբողջ հարստությունը և կյանքը Սայմոնը նվիրել է բարեգործությանը։ Ստեղծել է բարեգործական ֆոնդ աղքատ ընտանիքների և անտուն կենդանիների համար։ Նվիրաբերել է միջոցներ թափառող կենդանիների հասարակական պաշտպանության համար։ Իր ողջ կարողությունը, որը կազմել է գրեթե 100 միլիոն դոլար, կտակել է բարեգործական ընկերություններին։ Սայմոնն ասել է. «Ես ցանկանում եմ դադարեցնել կենդանիների ոչնչացումը և փորձարկումները։ Ես կարծում եմ, որ բուսակերությունը լավագույն լուծումն է այսօր ծանրացած խնդիրների։ Դա կլուծի սովի խնդիրը, և մարդիկ կլինեն ավելի առողջ։ Անասնաբուծությունը ջերմոցային գազերի նետման գլխավոր պատճառն է, էլ չենք խոսում կենդանիների տանջանքների մասին»։

Սեմ Սայմոնի մահ

Սեմ Սայմոնը մահացել է 2015 թ.-ի մարտի 8-ին Լոս Անջելեսում։ Իր կյանքի վերջին տարում, երբ արդեն հայտնի էր մահացու հիվանդությունը, Սեմը հաղորդումներից մեկում հնարավորություն է ստանում խոսել կենդանիների շահերի մասին։ Բառի բուն իմաստով, նա իր խոսքում կյանքն ու մահն է ներդնում ի շահ կենադնիների։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.