From Wikipedia, the free encyclopedia
Սեմյուել Ֆրեդերիկ Սմիթ (անգլ.՝ Samuel Frederick Smith, մայիսի 19, 1992[1][6], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի երգիչ և երգերի հեղինակ։ Առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել բրիտանական Disclosure դուետի «Latch» երգում իր մասնակցությունն ունենալուց հետո, որը թողարկվել է 2012 թվականի աշնանը։ Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2013 թվականին, երբ բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Naughty Boy-ը թողարկեց իր «La La La» երգը համագործակցությամբ Սեմ Սմիթի հետ, որը միջազգային բազմաթիվ չարթերի առաջին հորիզոնականներն է գրավել։
Սեմ Սմիթ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Sam Smith |
Ի ծնե անուն | Սեմյուել Ֆրեդերիկ Սմիթ |
Ծնվել է | մայիսի 19, 1992 (32 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] |
Երկիր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | Փոփ, R&B, սոուլ |
Մասնագիտություն | Երգիչ-երգահան |
Երգչաձայն | կոնտրատենոր և տենոր |
Գործիքներ | վոկալ[2] |
Գործունեություն | 2007-ներկա |
Լեյբլ | Capitol Records, PMR |
Կրթություն | St Mary's Catholic School? և Ed W. Clark High School? |
Պարգևներ | |
Կայք | samsmithworld.com |
Sam Smith Վիքիպահեստում |
2014 թվականի մայիսի 26-ին նա թողարկել է իր «In the Lonely Hour» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը[7]։ Ալբոմի «Stay with Me» սինգլը միջազգային մեծ հաջողություններ է ունեցել։ 2015 թվականի փետրվարին ստացել է 4 Գրեմմի մրցանակ, այդ թվում «Տարվա ձայնագրություն» («Stay with Me» երգի համար) և «Լավագույն նոր արտիստ» անվանակարգերի մրցանակաները[8]։
2014 թվականին Սմիթը հանրությանը հայտարարեց, որ գեյ է։ Նա խոստովանել է դերասան և մոդել Ջոնաթան Զեիզելի հետ իր հարաբերությունների մասին[9][10]։ Նույն թվականին տրված հարցազրույցում՝ լրագրողի. «ինչու՞ Ռուսաստանում ելույթներ չեք ունենում» հարցին պատասխանել է. «Ես չեմ ատում Ռուսաստանը, ուղղակի ես այնտեղ երբեք չեմ գնա, որովհետև այն, ինչ նրանք անում են գեյերի հետ, դա ուղղակի զզվելի է, այն բարկացնում է ինձ»[11]։
Տարի | Կազմակերպություն | Մրցանակ | Աշխատանք | |
---|---|---|---|---|
2014 | MTV | Brand New For 2014[12] | – | Առաջադրված |
VMA Artist to Watch[13] | Stay with Me | Առաջադրված | ||
BRIT Awards | Քննադատների ընտրություն[14] | – | Հաղթանակ | |
Տարվա սինգլ[15] | «La La La» | Առաջադրված | ||
BBC | 2014-ի ձայն[16] | Հաղթանակ | ||
2015 | Գրեմմի | Տարվա ալբոմ[17] | In the Lonely Hour | Առաջադրված |
Տարվա ձայնագրություն[17] | Stay with Me | Հաղթանակ | ||
Լավագույն նոր կատարող[17] | – | Հաղթանակ | ||
Տարվա երգ[17] | Stay with Me | Հաղթանակ | ||
Լավագույն վոկալային փոփ ալբոմ[17] | In the Lonely Hour | Հաղթանակ | ||
BRIT Awards | Տարվա հայտնություն | – | Հաղթանակ | |
Համաշխարհային ճանաչում | Հաղթանակ | |||
Տարվա ալբոմ | In The Lonely Hour | Առաջադրված | ||
Տարվա երգ | Stay With Me | Առաջադրված | ||
Տարվա տեսահոլովակ | Stay With Me | Առաջադրված | ||
Elle Style Awards | Տարվա երաժիշտ | – | Հաղթանակ | |
IHeart Radio | Տարվա արտիստ | – | ||
Տարվա երգ | Stay With Me | |||
Լավագույն նոր արտիստ | – | |||
Երգի լավագույն տեքստ | Stay With Me | |||
Լավագույն պարային սինգլ | La la la | |||
2016 | Օսկար | Ֆիլմի լավագույն երգ | Writing’s on the Wall | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.