![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/St._Louis_Lake_shore_-_panoramio.jpg/640px-St._Louis_Lake_shore_-_panoramio.jpg&w=640&q=50)
Սենթ Լուիս լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Սենթ Լուիս լիճ, գտնվում է Կանադայի Քվեբեկ նահանգի հարավ-արևմտյան մասում, Սենթ Լավրենտիոս և Օտտավա գետերի խառնարանում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/St._Louis_Lake_shore_-_panoramio.jpg/640px-St._Louis_Lake_shore_-_panoramio.jpg)
Այստեղով է անցնում Սենթ Լորենս ջրային ուղին։ Սենթ Լուիս լիճն առաջանում է Օշլագա կղզեխմբում՝ Սենթ Լորենս գետի ընդլայնումից, այն Օտտավա գետի միջոցով սնուցվում է նաև Սենտ-Ան-դե-Բելվյուի Դյու Մոնտան լճի, Բեաուհորնոյս և Սոուլանգես ջրանցքների, Սուրբ Լուիս և Չատեգվայ գետերի միջոցով։
Լիճը հյուսիսից և արևելքից սահմանակից է Մոնտրեալ կղզով , Բիուհորնոյս, Ռուսիլիոն և Վաուդրեիլ-Սոլանգես վարչական տարածքներով։ Բիուհորնոյս քաղաքն իր հզոր դամբարաններով տեղակայված է հարավային մասում։
Վեստ կղզու ափը գլխավորապես կառուցված է մասնավոր տներով, բայց ներառում է մի քանի այգիներ և այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Փոինթ-Կլեր Մակույկը և Փոինթ-Կլեր Զբոսանավը։ Հոսանքով դեպի վեր Սենթ Ֆրանսիս լիճն է, իսկ ներքև՝ Սենթ Պիեռ լիճը։ Նրա հոսքը վայրկյանում կազմում է 8400 քմ(300,000ք ֆուտ/վ)[1]։
Լճում ապրում են ձկան շատ տեսակներ, ներառյալ՝ դեղին պերճ։
Լճի անունն առաջին անգամ հիշատակվել է 1611 թվականին, Սամուել Շամպլեյնի փոքրիկ քարտեզում։ Նույն թվականին, Շամպլեյնը հայտարարեց, որ այժմյան Լաչին Ռապիդս կոչվող հատվածում Լուիս անունով մի երիտասարդ է խեղդվել և 1870 թվականին Շառլ Օնոր Լավերդիեռը հայտնեց, որ ռեպիդները և ավելի ուշ նաև լիճը անվանվել են ի պատիվ խեղդված երիտասարդի։ 1656 թվականին Ջեսվիթը հատելով «Լակ Սենթ Լուիսը» հաշվելով նկարագրում է այն[2]։
2014 թվականին կազմվեց Բիքոնսֆիլդի արվարձաններից պարարտանյութերով աղտոտվածության[3] և Փոինթ Կլեռի արդյունաբերական կայքից պոլիքլորացված բիֆենիլի հոսքերի մասին զեկույց[4]։