Արվարձան
From Wikipedia, the free encyclopedia
Արվարձան, քաղաքի տարածությանը մերձավոր ու քաղաքին հարող բնակավայր[1]։ Այն կարող է լինել թաղամաս, փոքր քաղաք, ավան կամ նույնիսկ՝ գյուղ։ Երբեմն արվարձան է կոչվում այն տեղանքը, որը ընկած է քաղաքի շուրջ։ Մեծ քաղաքների արվարձանները հաճախ մտնում են քաղաքի կազմի մեջ, իսկ փոքրերի դեպքում դրանք առանձին միավորներ են։
Արվարձանները կապված են լինում քաղաքին ընդհանուր տրանսպորտային ու կապի համակարգով, վարչատարածքային բաժանմամբ։