Սերգեյ Ալեքսանդրովիչ Զաքարիաձե (վրաց.՝ სერგო ალექსანდრეს ძე ზაქარიაძე, հունիսի 18, 1909[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 12, 1971[1] կամ ապրիլի 13, 1971[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958 թ.)։ Որոշ տվյալներով ծագումով հայ, Ջաքարյանների տոհմից, քանի, որ համարվում է նաև, վրաստանի և հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, գուսան` Գլախո Ջաքարյանի զարմիկը։
Սերգո Զաքարիաձե վրաց.՝ სერგო ზაქარიაძე | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1909[1] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 12, 1971[1] (62 տարեկան) կամ ապրիլի 13, 1971[2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Մթածմինդա |
Կրթություն | Թբիլիսիի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան, քաղաքական գործիչ և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
Սերգո Զաքարիաձեն ծնվել է 1909 թվականին Բաքու քաղաքում։ ՎԽՍՀ ժողովրդական դերասան Բուխուտի Զաքարիձեի եղբայրն է։ Կինոյում առաջին քայլերն արել է, երբ խաղում էր Ռուսթավելու անվան թատրոնում։ Բեմական գործունեությունն սկսել է 1926 թվականին։ 1928 թվականից Քութայիսի, ապա Թբիլիսիի Կ. Ա. Մարջանիշվիլու անվան վրացական թատրոնի, 1956 թվականից՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի (1969 թվականից նաև գեղարվեստական ղեկավար) դերասան։ Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Սիկո Դոլիձեի «Վերջին խաչակիրները» կինոնկարում (1934), «Դարիկո» (1937), «Օր վերջին, օր առաջին» (1959), Ռեզո Չխեիձեի «Զինվորի հայրը» (1965) ֆիլմերում։ ԽՍՀՄ ժողովրդական դերասան Սերգո Զաքարիաձեն անձնավորել է կոմիկական, ռոմանտիկ, նուրբ հոգեբանական ու պատմական կերպարներ՝ Սիկո Դոլիձեի «Հանդիպում անցյալի հետ» (1966), Մինագո՝ Մինար Աբեսաձեի «Շուտով գարուն կգա» (1966), Լևան Ցինցաձե՝ Գեորգի Դանելիայի «Մի վշտանա» (1969), ֆելդմարշալ Բլյուխեր՝ Սերգեյ Բոնդարչուկի «Վաթերլոո» (1970), Զիբիլո (Կակաբաձեի «Կոլտնտեսականի հարսանիքը»), Փիբոսմանի (Նախուցրիշվիլու «Փիրոսմանի»), Էդիպ (Սոֆոկլեսի «Էդիպ արքա»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոսատ»), Լիր (Շեքսպիրի «Արքա Լիր») և այլն։ Թատրոնում և կինոյում (նկարահանվել է 1934 թվականից) Զաքարիաձեին առանձնապես հաջողվել են ժողովրդի պարզ զավակների կերպարները։ Կինոդերերից են՝ Տորգվայ («Վերջին խաչակիրները», 1934), Շադիման («Գեորգի Սահակաձե», 1942-1943), Գեորգի Մախարաշվիլի («Զինվորի հայրը», 1965) և այլն։
Սերգո Զաքարիաձեն մահացել է 1971 թվականին Թբիլիսիում։
Պարգևներ
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1946, 1952)
- Լենինյան մրցանակ 1966
- «Պատվո նշան» շքանշան
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության մրցանակներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.