Սերխիո Ագուերո
իսպանացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Սերխիո Լեոնել Ագուերո դել Կաստիլյո (իսպ.՝ Sergio Leonel Agüero del Castillo, հունիսի 2, 1988(1988-06-02)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբում և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Սերխիո Ագուերո իսպ.՝ Sergio Agüero | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Սերխիո Լեոնել Ագուերո դել Կաստիլյո | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||||||||||||||
Մականուն | Kun Agüero | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 2, 1988 (35 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Կիլմես, Արգենտինա | ||||||||||||||
Հասակ | 174 սմ | ||||||||||||||
Քաշ | 74 կգ | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Սիթի | ||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սերխիոն հանդես է եկել Արգենտինայի Մ17 և Մ20 հավաքականների կազմում։ Արգենտինայի հավաքականի կազմում 2008 թվականին մասնակցել է Պեկինի Օլիմպիական խաղերին։ Արժանացել է ոսկե մեդալի և դարձել է երկու գոլի հեղինակ կիսաեզրափակչում կայացած Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում[3]։ Հավաքականի կազմում մասնակցել է նաև Աշխարհի 2010 և Ամերիկայի գավաթի 2011 թվականների խաղարկություններին։
Ագուերոն եկել է Եվրոպա 2006 թվականին, երբ «Ինդեպենդիենտեից» 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է իսպանական «Ատլետիկո Մադրիդ»։ Թիմի կազմում մասնակցել է 234 հանդիպման դառնալով 101 գոլի հեղինակ։ Իսպանական կաումբի կազմում Ագուերոն հասցրել է նվաճել ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի գավաթը և ՈՒԵՖԱ Սուպերգավաթը։ 2011 թվականի հուլիսին 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի»[4][5]։ Իր առաջին մրցաշրջանում առաջնությյան վերջին խաղում 94-րդ րոպեին դարձել է վճռորոշ գոլի հեղինակ և այդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 44 տարվա ընդմիջումից հետո հռչակվել է Անգլիայի չեմպիոն։