Սերվիլիա (Բրուտոսի մայր)
From Wikipedia, the free encyclopedia
Սերվիլիա (անգլ.՝ Servilia, մոտ մ. թ. ա. 100[1], Հռոմ, Հռոմեական Հանրապետություն - մ. թ. ա. 42[2], հավանաբար՝ Հին Հռոմ)[3], Սերվիլիուսների նշանավոր ընտանիքից սերված հռոմեացի մատրոնա, որը հանդիսացել է Քվինտուս Սերվիլիուս Ցեպիոն կրտսերի և Լիվիայի դուստրն ու Կատոն կրտսերի խորթ քույրը։ Ամուսնացել է Մարկոս Հունիոս Բրուտոսի հետ, որից ունեցել է Բրուտոսին․ վերջինս այլոց հետ Սենատում սպանել է Հուլիոս Կեսարին։ Մ․թ․ա․ 77 թվականին առաջին ամուսնու մահից հետո ամուսնացել է Դեցիմուս Հունիոս Սիլանոսի հետ[4][5] և նրանից ունեցել ևս մեկ որդի ու երեք դուստր։
Սերվիլիա լատին․՝ Servilia | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 100[1] |
Ծննդավայր | Հռոմ, Հռոմեական Հանրապետություն |
Մահացել է | մ. թ. ա. 42[2] |
Մահվան վայր | հավանաբար՝ Հին Հռոմ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Մարկոս Յունիոս Բրուտոս ավագ[1][1] և Decimus Junius Silanus?[1][1] |
Ծնողներ | հայր՝ Quintus Servilius Caepio?[1][1], մայր՝ Livia?[1][1] |
Երեխաներ | Մարկոս Բրուտոս[1][1], Marcus Junius Silanus?, Junia Prima?[1][1], Junia Secunda?[1][1] և Junia Tertia?[1][1] |
Servilia Վիքիպահեստում |
Համբավ է ձեռք բերել որպես Կեսարի սիրուհի[6], որին իր որդի Բրուտոսն ու փեսա Գայոս Կասիոս Լոնգինուսը սպանել են մ․թ․ա․ 44 թվականին։ Կեսարի հետ նրա սիրավեպը հանրությանը հայտնի է եղել այն ժամանակվա Հռոմում[6]։ Պլուտարքոսը նշել է, որ նա խենթի պես սիրահարված է եղել Կեսարին[7]։ Այդ սիրավեպը հավանաբար սկսվել է մ․թ․ա․ 59 թվականին Սերվիլիայի երկրորդ ամուսնու մահից հետո[8], թեև Պլուտարքոսը պնդում է, որ այն սկսել է , երբ նրանք դեռ դեռահասներ են եղել[7]։