Սեքսթուփլ
From Wikipedia, the free encyclopedia
Սեքսթուփլ (անգլ.՝ Sextuple), ֆուտբոլային տերմին, որը նշանակում է ակումբի հաղթանակը վեց մրցումներում՝ մեկ մարզական մրցաշրջանի կամ օրացուցային տարվա ընթացքում։ Ֆուտբոլային մրցաշրջանի ընթացքում ակումբները մասնակցում են երկրի ներսում ազգային մրցումներին (Բունդեսլիգա, Լա Լիգա, Անգլիական Պրեմիեր Լիգա), միջազգային մրցաշարերին իրենց ասոցիացիայի շրջանակներում (ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ), ինչպես նաև միջմայրցամաքային մրցումներին (Աշխարհի ակումբային առաջնություն)։
Մի քանի մրցույթներում հաղթելը համարվում է նշանակալի և պատվավոր ձեռքբերում։ Ոսկե «դուբլներն» ու «թրեբլները» նույնպես գնահատվում են ֆուտբոլային հանրության մեջ, բայց դրանք տեղի են ունենում շատ ավելի հաճախ, քան սեքսթուփլը։ 2010-ական թվականներին «քվադրուփլ», «քվիթուփլ» և «սեքսթուփլ» տերմիններն օգտագործվում էին նշելու այն թիմերին, որոնք մեկ մրցաշրջանում կամ տարվա ընթացքում նվաճել են չորս, հինգ կամ վեց գավաթներ[1][2]։
Այս ցուցակը սահմանափակվում է այն ակումբներով, որոնք հանդես են գալիս իրենց լիգայի համակարգի բարձրագույն դիվիզիոնում։ Միայն երկու ակումբներին է հաջողվել նման նվաճման հասնել․ 2009 թվականին իսպանական «Բարսելոնային» և 2020 թվականին գերմանական «Բավարիային»։