ավստրալիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Քրիստոֆեր Կորիկա (անգլ.՝ Stephen Christopher Corica, մարտի 24, 1973[1][2], Innisfail), ավստրալիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, որը հայտնի է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս», «Սիդնեյ» ակումբների Կև «Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքական»-ի կազմում խաղով։ 1920 և 1996 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից։ Ներկայումս մարզվում է «Սիդնեյ» ֆուտբոլային ակումբի կազմում։
Կորիկան իր կարիերան սկսել է «Մարկոնի Ստալիոն» ակումբում։ Նա ակումբի կազմում խաղացել է հինգ մրցաշրջան և օգնել է նրան դառնալ Ազգային լիգայի չեմպիոն։
1995 թվականին Սթիվը Ֆուտբոլի լիգայի առաջին դիվիզիոնից տեղափոխվել է Անգլիայի «Լեսթեր Սիթի»՝ իր համերկրացի Ժելկո Կալաչի հետ միասին։ 1995 թվականի օգոստոսի 12-ին նորամուտ է ունեցել ակումբի կազմում՝ առաջին մրցախաղում խփելով գոլ։
1996 թվականին «Լեսթերի» մարզիչ Մարկ Մակգին գլխավորել է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս»-ը և այստեղ է հրավիրել Կորիկային։ Տրանսֆերի գումարը կազմել է 1,1 միլիոն ֆունտ։ Մագկին ցանկանում էր պայմանագիր կնքել նաև Կալաչի հետ, սակայն գործարքը չի կայացել։ Չորս մրցաշրջանի ընթացքում Սթիվը դարձել է ակումբի լիդերներից մեկը՝ խաղալով ավելի քան 100 խաղ գայլերի օգտին։
2000 թվականին Կորիկան ընդունել է ճապոնական «Սանֆրեչե Հիրոսիմա» ակումբի հրավերը։ Ջեյ Լիգայում երկու մրցաշրջանից հետո վերադարձել է Անգլիա՝ պայմանագիր ստորագրելով «Ուոլսոլի» հետ։
2005 թվականին Սթիվը վերադարձել է հայրենիք՝ դառնալով «Սիդնեյի» ֆուտբոլիստ։ 2009 թվականին օգնել է ակումբին հաղթել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնությունում և ՕՖԿ չեմպիոնների գավաթում։ 2010 թվականին Կորիկան ավարտել է Կարիերան։
1989 թվականին Սթիվը Ավստրալիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Շոտլանդիայի պատանեկան աշխարհի առաջնությանը։
1991 թվականին Կորիկան հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական առաջնությունում։
1992 թվականին Օլիմպիական հավաքականի կազմում նա մասնակցել է Բարսելոնայի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում Սթիվը մասնակցել Է Մեքսիկայի[3] և Գանայի հավաքականների դեմ խաղերում[4]։ 1993 թվականին Կորիկան նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում։
1995 թվականի փետրվար 15-ին Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Սթիվը իր առաջին գոլն է խփել Ավստրալիայի ազգային հավաքականի կազմում։ 1996 թվականին նա երկրորդ անգամ մասնակցել է Ալթայի Օլիմպիական խաղերին։ Մրցախաղում նա խաղացել է Ֆրանսիայի[5], Սաուդյան Արաբիայի[6] և Իսպանիայի[7] հավաքականների դեմ խաղերում։
2000 թվականին Սթիվը դարձել է ՕՖԿ ազգային գավաթի դափնեկիր։
2001 թվականին նա մասնակցել է Ճապոնիայում և Հարավային Կորեայում Կոնֆեդերացիայի գավաթին։ Մրցախաղում Կորիկան խաղացել է Մեքսիկայի[8], Ֆրանսիայի[9], Հարավային Կորեայի[10], Ճապոնիայի[11] և Բրազիլիայի[12] թիմերի դեմ խաղերում։
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցախաղ |
---|---|---|---|---|---|---|
01. | 15 փետրվար 1995 | Սիդնեյի ֆուտբոլի մարզադահլիճ, Սիդնեյ, Ավստրալիա | Ճապոնիայի ֆուտբոլի ազգային հավաքական | 2։1 | 2։1 | Ընկերական խաղ |
02. | 9 փետրվար 2000 | Պլայա Անչա, Վալպարաիսո, Չիլի | Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքական | 1։1 | 2։1 | Ընկերական խաղ |
03. | 19 հունիս 2000 | Պապեետե, Տահիտի | Տահիտիի ֆուտբոլի ազգային հավաքական | 0։13 | 0։17 | Ազգերի գավաթ ՕՖԿ 2000 |
04. | 28 փետրվար 2001 | Էլ Կամպին, Բոգոտա, Կոլումբիա | Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքական | 3։1 | 3։2 | Ընկերական խաղ |
05. | 14 ապրիլ 2001 | Քոֆս Հարբոր, Ավստրալիա | Ֆիջիի ֆուտբոլի ազգային հավաքական | 1։0 | 2։0 | Աշխարհի առաջնություն 2002 ընտրական մրցաշար |
Թիմային
Միջազգային
Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.