Բոգոտա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բոգոտա (Սանտա ֆե դե Բոգոտա, իսպ.՝ Santafé de Bogotá), Կոլումբիայի մայրաքաղաքը, Կունդինամարկա դեպարտամենտի վարչական կենտրոն և երկրի խոշորագույն քաղաքը։ Տարածքը՝ 1775 կմ²։ Այն գտնվում է Արևելյան Կորդլիերների արևմտյան մասում, ծովի մակարդակից 2160 մ բարձրության վրա։



Remove ads
Հակիրճ տեղեկատվություն
Բոգոտան (Իսպաներեն արտասանություն՝ [boɣoˈta] ( )), պաշտոնապես՝ Bogotá, Distrito Capital, հապավված՝ Bogotá, D.C., նախկինում (1991-2000 թթ.) պաշտոնապես անվանվել է Santafé/Santa Fé de Bogotá վարչականորեն համարվում է մայրաքաղաքային օկրուգ, թեև հաճախ սխալմամբ համարում են Կունդինամարկա մարզի մի մասը[2]։ Երկրի քաղաքական, տնտեսական, վարչական, արդյունաբերական, մշակութային, մարզական կենտրոնն է։
Հիմնադրվել է որպես Գրենադայի Նոր Թագավորության մայրաքաղաք՝ իսպանացի կոնկիստադոր Գոնսալո Խիմենես դե Քեսադայի կողմից, տեղաբնիկ մուիսկա ցեղի դեմ ռազմական ծանր արշավանքից հետո՝ 1538 թվականի օգոստոսի 6-ին։ Տեղացիների կողմից այդ նույն վայրում նախկինում կառուցված բնակավայրը կոչվել է Բակատա Bacatá, որը հնդկացիական չիբչա ցեղի լեզվով նշանակում է Անդերի տիրուհի։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Անդեր բառը այմարա ցեղի լեզվով նշանակում է Շողշողացող լեռներ, Բոգոտայի լրիվ անվանումը տեղացիների բարբառով կնշնակի Շողշողացող լեռների տիրուհի։ 1819 թվականի օգոստոսի 7-ին՝ Բոյակայի ճակատամարտից հետո, Բոգոտան դարձել է անկախություն նվաճած Գրան Կոլումբիայի մայրաքաղաքը։ Իսպանական գաղութային կայսրությունից Նոր Գրենադա փոխարքայության անկախացումից ի վեր, երբ սկիզբ դրվեց ներկայիս Կոլումբիայի կազմավորմանը, Բոգոտան մնացել է այդ տարածաշրջանի մայրաքաղաքը։
Բոգոտայում են գտնվում Կոլումբիայի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների գլխավոր մարմինների՝ երկրի նախագահի, կառավարության, Կոլումբիայի Կոնգրեսի, Գերագույն դատարանի, Սահմանադրական դատարանի, Պետական խորհրդի շենքերը։ Կոլումբիական մյուս քաղաքների շարքում Բոգոտան առանձնանում է իր ֆինանսատնտեսական հզորությամբ, ազգային ու միջազգային ընկերությունների համար գրավչությամբ, մարդկային որակյալ կապիտալով, գործարար ակտիվությամբ և դարձել է երկրի ֆինանսական ու առևտրական սիրտը[3][4]:Այստեղ է Կոլումբիայի և Անդյան բնական տարածաշրջանի ֆինանսական գլխավոր շուկան։ Բոգոտան դարձել է Կոլումբիայում և ընդհանրապես Լատինական Ամերիկայում օտարերկրյա ուղղակի ներդրումներ ապահովող նախագծերի նշանակետը[5]։ Այստեղ է ստեղծվում երկրում արտադրվող համախառն ներքին արդյունքի մոտավորապես մեկ քառորդ մասը (24.7%-ը)։
Քաղաքի միջազգային օդանավակայանը, որ մուիսկա ցեղի ավանդազրույցներից մեկի հիման վրա անվանակոչվել է Էլդորադո (Ոսկե երկիր), ողջ Լատինական Ամերիկայում բեռնաշրջանառությամբ զբաղեցնում է առաջին, ուղևորաշրջանառությամբ՝ երրորդ տեղը[6]։ Բոգոտայում են գտնվում երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազորական կենտրոնների մեծագույն մասը[4], բազմաթիվ մշակութային օջախներ՝ թատրոններ, գրադարաններ, թանգարաններ, որոնցից Museo del Oro-ն (Ոսկու թանգարանը) առանձնակի է և ունի մեծ կարևորություն։ Բոգոտան 2014 թվականին աշխարհի քաղաքների ցուցիչում (Global Cities Index) դասվել է 52-րդ տեղում[7] և GaWC-ի կողմից համարվել ու համարվում է "Alpha " տիպի գլոբալ քաղաք[8]։
Բոգոտայում բնակվում է մոտ 7 միլիոն մարդ՝ երկրի ամբողջ բնակչության 1/6 մասը։
Remove ads
Տես նաև
- Կոլումբիայի քաղաքներ
- Կոլումբիայի վարչական բաժանում
Ծանոթագրություններ
Պատկերասրահ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads