Սթիվ Ջոբս
գործարար / From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Փոլ Ջոբս, ավելի ճանաչված է, որպես Սթիվ Ջոբս (անգլ.՝ Steven Paul Jobs, Steve Jobs, փետրվարի 24, 1955(1955-02-24)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա - հոկտեմբերի 5, 2011(2011-10-05)[4][5][2][…], Պալո Ալտո, Կալիֆոռնիա), ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիրն էր և գլխավոր տնօրենը։ Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար ստուդիայի տնօրենը։
1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը։ 1980-ականների սկզբի տարիներին Ջոբսը այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։
Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թ. Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում։ 1997 թ. Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ։ Ըստ «Fortune» ամսագրի Ստիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թ. ամենաազդեցիկ գործարար և մտավ 2009 թ. «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ։
1986 թ. Սթիվը գնեց Lucasfilm-ից The Graphics Group ստուդիան, որը հետագայում վերանվանվեց Pixar. Նա հանդիսանում էր «Ուոլտ Դիսնեյի» տնօրենների խորհրդի անդամ։